Գեդարեֆ (արաբ․՝ القضارف‎‎), քաղաք արևելյան Սուդանում։ Նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 354 927 մարդ ( 2005 թվականի տվյալներով)[1]։

Գեդարեֆ
Տեսակբնակավայր և քաղաք
Երկիր Սուդան
ՎարչատարածքAl Qadarif?
ԲԾՄ634 մետր
Մակերես65,263 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Գեդարեֆը հիմնադրվել է 1820-ական թվականներին Եգիպտոսից եկած փախստականների կողմից։ Քաղաքի հիմնական բնակչությունը արաբներն են, նուբիացիները և բեջաները[2]։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Գեդարեֆը գտնվում է երկրի արևելքում՝ Եթովպիայի հետ սահմանի մոտ, Սուդանի մայրաքաղաք Խարթումից 400 կմ հարավ-արևելք։ Երեք կողմից քաղաքը շրջապատված է լեռներով։ Այն գտնվում է հարթ բլրի վրա՝ ծովի մակարդակից մոտ 600 մ բարձրության վրա[2]։

Այս տարածքը բնութագրվում է տեղումների բաշխման ընդգծված սեզոնայնությամբ։ Անձրևային շրջանը տևում է 3-4 ամիս, որի ընթացքում տեղումները կազմում են 700-900 մմ[2]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գեդարեֆում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 34,7 36,4 39,2 41,0 40,6 37,5 33,4 32,2 34,1 36,8 37,1 35,2 36,5
միջին ջերմաստիճանը (°C) 25,9 27,5 30,3 32,3 32,7 30,1 27,1 26,3 27,4 29,3 28,9 26,6 28,9
միջին նվազագույնը (°C) 17,2 18,3 21,6 23,8 25,2 23,4 21,6 21,2 21,4 22,1 21,0 18,1 21,3
տեղումների քանակը (մմ) 0,0 0,5 0,5 3,4 21,2 90,9 183,4 184,4 85,5 31,4 3,0 0,0 603,7
Աղբյուր՝ [1]

Տնտեսություն խմբագրել

Գեդարեֆը առևտրի կենտրոն է, որը վաճառում է քաղաքի շրջակայքում աճեցված գյուղմթերքները՝ սորգո, քունջութ, հացահատիկային, ինչպես նաև անասունների կեր։ Քաղաքում զարգացած է բամբակի և այլ գործվածքների մշակումը, գործում են օճառի գործարաններ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2005 population estimates for cities in Sudan» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Al-Qadarif» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  3. «Al Qadarif». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել