Ալանա Գեբրեմարիամ

բելառուս ակտիվիստ, քաղաքական բանտարկյալ
(Վերահղված է Գեբրեմարիամ Ալանաից)

Ալանա Տադեգե Գեբրեմարիամ (բելառուս․՝ Алана Тадэгэ Гебрэмарыям, մարտի 7, 1997(1997-03-07), Մինսկ, Բելառուս), բելառուս ակտիվիստ, քաղաքական բանտարկյալ[1]։

Ալանա Գեբրեմարիամ
բելառուս․՝ Алана Гебрэмарыям
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1997(1997-03-07) (27 տարեկան)
ԾննդավայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Բելառուս
ԿրթությունՄինսկի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունհասարակական ակտիվիստ
ԱշխատավայրCabinet of Representatives?
ԱնդամությունԲելառուս ուսանողների ասոցիացիա, Երիտասարդական դաշինք և Բելառուսի ընդդիմության համակարգող խորհուրդ
 Alana Gebremariam Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալանան գերազանցությամբ ավարտել է Մինսկի թիվ 61 գիմնազիայի ֆիզիկամաթեմատիկական դասարանը։ Ավարտել է Բելառուսի պետական բժշկական համալսարանը ստոմատոլոգի մասնագիտությամբ և սովորելու ընթացքում զբաղվել է գիտական գործունեությամբ[2]։ 2018 թվականից սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ, ունի «Բելառուս ուսանողների ասոցիացիա» կազմակերպության ղեկավարման և նախագծերի համակարգման փորձ[2]։ UNI նախագծի գործընկեր մենեջեր է, «Ուսանողների առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի մենթոր, «Երիտասարդական բլոկի» ակտիվիստ[3]։ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում թեկնածու է առաջադրվել Մինսկ քաղաքի Գրուշևսկի թիվ 98 ընտրատարածքում Բելառուսի սոցիալ-դեմոկրատական Գրամադայի և Երիտասարդական դաշինքի կողմից[4]։

Քաղաքական հետապնդում խմբագրել

2020 թվականի նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքներից, բողոքի ցույցերի դաժան ճնշումներից և կալանավորների խոշտանգումներից հետո նա դարձավ երկրում իրավիճակը կայունացնելու և իշխանության փոխանցումն ապահովելու հարցերով ստեղծված Համակարգող խորհրդի առանցքային անդամներից մեկը։ Հոկտեմբերին նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Գեբրեմարիամին նշանակել է երիտասարդության և ուսանողության հարցերով իր ներկայացուցիչ[5]։

2020 թվականի նոյեմբերի 12-ին Գեբրեմարիամի և Բելառուսի ուսանողների միության մի շարք այլ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են կատարվել, նրանց բերման են ենթարկել և տեղափոխել ՊԱԿ։ Նոյեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Ալանան գտնվում է ՊԱԿ-ի քննչական մեկուսարանում՝ հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպելու քրեական գործով (Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մաս)[3][6]։

Տասնհինգ կազմակերպությունների, այդ թվում՝ «Վեսնա» մարդու իրավունքների կենտրոնի, Բելառուսի լրագրողների ասոցիացիայի, Բելառուսի Հելսինկյան կոմիտեի, Բելառուսի ՊԵՆ կենտրոնի 2020 թվականի նոյեմբերի 18-ի համատեղ հայտարարությամբ Ալանան ճանաչվել է քաղբանտարկյալ։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Կատարինա Բարլին ստանձնել է քաղբանտարկյալի հովանավորությունը[7][8]։

2021 թվականի մարտի 16-ին Քննչական կոմիտեն Գեբրեմարիամին և «ուսանողների գործով» ու համալսարանի դասախոսների գործով մյուս մասնակիցներին առաջին մեղադրանքն է ներկայացրել։ 2021 թվականի հուլիսի 16-ին Մինսկ քաղաքի Խորհրդային շրջանի դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին բազմաթիվ քաղաքական դրդապատճառներով դատավճիռների համար Եվրամիության կողմից սև ցուցակում ընդգրկված Մարինա Ֆեդորովային, ինչպես նաև դատախազներ Անաստասիա Մալիկոյին, Ռոման Չաբատարովին և գործի մյուս մասնակիցներին դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատազրկման[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Белорусский хельсинский комитет (18.11.2020). «Заявление протеста против наступления на ЗБС» (ռուսերեն). Беларускі Хельсінкскі камітэт]. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. 2,0 2,1 «Гебрэмарыям Алана Тадэгэ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  3. 3,0 3,1 «Ціханоўская прызначыла прадстаўніцу па справах моладзі і студэнтаў». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  4. «На выбары ідзём не для піяру, а каб голас моладзі быў пачуты», — кандыдаты правялі прэс-канфэрэнцыю ў ба́ры
  5. «Вясна»: прадстаўніца Ціханоўскай і актывісты ЗБС — у КДБ
  6. Член Координационного совета Алана Гебремариам стала подозреваемой по уголовному делу
  7. «Katarina Barley and Thomas Waitz take over godparenthood for the students Alana Gebremariam and Ksenia Syramalot» (անգլերեն). Libereco – Partnership for Human Rights. 2020 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «Еўрапейскія праваабаронцы заклікаюць спыніць рэпрэсіі супраць беларускіх студэнтаў» (բելառուսերեն). Праваабарончы цэнтр «Вясна». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. ««Организовывали марши студентов». Следственный комитет назвал имена тех, кто проходит по «студенческому делу»» (ռուսերեն). Белсат. 2021 թ․ մարտի 16.
  10. «Вынесены прысуд па "справе студэнтаў": 11 фігурантам - па два з паловай гады калоніі, аднаму - два гады» (բելառուսերեն). Праваабарончы цэнтр «Вясна». 2021 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալանա Գեբրեմարիամ» հոդվածին։