Գեբել էլ-Սիլսիլա (արաբ․՝ جبل السلسلة‎‎, եգ․: ẖny), տեղանք, որը գտնվում է Էդֆուից հարավ՝ Ասուանից 65 կմ հյուսիս։ Հնում հայտնի է եղել իր քարհանքներով[1]։

Բնակավայր
Գեբել էլ֊Սիլսիլա
Silsileh.jpg
Կոորդինատներ: 24°38′0″ հս․ լ. 32°56′0″ ավ. ե. / 24.63333° հս․. լ. 32.93333° ավ. ե. / 24.63333; 32.93333
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ166±1 մետր
Ժամային գոտիEgypt Standard Time?
##Գեբել էլ֊Սիլսիլա (Եգիպտոս)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Այս վայրում ավազաքարե լեռները երկու կողմից շրջապատում են Նեղոսը, ինչի արդյունքում նեղացնում է նրա հոսքը։ Գետի հոսանքին հակառակ շարժվելով, որն այդ հատվածում ավելի ուժեղ է դառնում, զբոսաշրջիկները ստիպված էին լրացուցիչ ջանք թափել։ Այդ պատճառով տեղանքը ստացել է Հենու (բառացիորեն՝ «թիի վայր») անվանումը։ Իսկ արաբական Գեբել էլ-Սիլսիլա անվանումը (բառացիորեն՝ «շղթաների լեռ») կապված է մի լեգենդի հետ, ըստ որի շղթան պատնեշում է գետի այդ հատվածը։

ՊատմությունԽմբագրել

Այստեղ գտնվող քարհանքերը գոյություն են ունեցել առնվազն եգիպտական XVIII դինաստիայից մինչև հունահռոմեական ժամանակաշրջանը։

XVIII դինաստիայի ժամանակ եգիպտացիները կրաքարով շինարարությունը փոխարինեցին ավազաքարով։ Այդ ժամանակահատվածում Գեբելեինի քարհանքը չէր արտադրում բավականաչափ նյութ վիթխարի շինարարությունների համար, և Գեբել էլ֊-Սիլսիլան վերածվեց ավազաքարի աղբյուր[2]։

Ռամզես II-ի օրոք 3000-ից ավել աշխատողներ գետի արևելյան ափի քարհանքում արդյունահանում էին ավազաքար Ռամզեսեում քաղաքի համար։ Հենց այստեղ, լեռնային զանգվածի հյուսիսային ծայրում տեղակայված են հին քաղաքի և տաճարի ավերակները՝ Ռամզես II-ի ժամանակաշրջանի մակագրություններով։ Քաղաքի արևելքում է գտնվում Ամենհոտեպ IV-ի ժայռափոր գրությունը, որից հետևում է, որ նա պատվիրել է հատել բլոկներ Կառնակի արևի տաճարի համար։

Նեղոսի արևմտյան ափին տեղակայված են Հորեմհեբի, Սեթի I-ի, Ռամզես II-ի և Մերնեպտահի ժայռփոր սրբավայր-կենոտաֆներ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wilkinson, Richard H. The complete temples of ancient Egypt. — New York: Thames & Hudson, 2000. — С. 40, 65, 208. — 256 с. — ISBN 0500051003
  2. https://www.worldcat.org/title/complete-temples-of-ancient-egypt/oclc/44625260

Արտաքին հղումներԽմբագրել