Գարրի Մայիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարրի Գեորգիի Մայիլյան (ապրիլի 4, 1956, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆագոտահար, մանկավարժ։
Գարրի Մայիլյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1956 (68 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն խմբագրել
Գարրի Մայիլյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 4-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի ֆագոտի բաժինը (Զ. Ալավիձեի դասարան)։ 1979-1994 թվականներին եղել է Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոնի և Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տրոմբոնահար, Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար։ 1994 թվականին դարձել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահար, իսկ 2006-2012 թվականներին դրան զուգահեռաբար եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի տրոմբոնահար։ 1997 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայի ֆագոտի և կամերային փողային անսամբլի դասարաններում (2012 թվականից՝ պրոֆեսոր)։
Հեղինակել է «Ֆագոտը Հայաստանում» (2009) գիրքը և հանդես եկել որպես «Վիլհելմ Շպեռլինգ» (2016) գրքի համահեղինակ։
Արտաքին հղումներ խմբագրել
- Գլինկա. Պաթետիկ տրիո կլարնետի ֆագոտի եվ դաշնամուրի համար (1-ն մաս) (Ֆագոտ՝ Գարրի Մայիլյան]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |