Ինարա Անտոնե (լատիշ․՝ Ināra Antone, ապրիլի 24, 1936(1936-04-24), Ռիգա, Լատվիական Հանրապետություն), լատվիացի բեմանկարիչ, Ռիգայի կինոստուդիայի բեմադրող նկարիչ։

Ինարա Անտոնե
Ծնվել էապրիլի 24, 1936(1936-04-24) (88 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է երկաթգծի աշխատողի ընտանիքում։ Սովորել է Յ. Ռոզենտալյի անվան Ռիգայի գեղարվեստական ուսումնարանում։ Ավարտել է Լատվայի գեղարվեստի պետական ակադեմիայի բեմանկարչության բաժինը (1961 թվական)։

Որպես բեմանկարիչ և հագուստի ձևավորող աշխատել է մի շարք թատրոններում` Ռիգայի պատանի հանդիսատեսի թատրոնում, Լիեպայայի դրամատիկական թատրոնում, Դայլես թատրոնում։ 1964-1965 թվականների թատերաշրջանը նա անցկացրել է Կիրովի դրամատիկական թատրոնում, եղել է Ալեքսեյ Արբուզովի «Իմ խեղճ Մարատը» պիեսի բեմանկարիչ։

1965 թվականից եղել է Ռիգայի կինոստուդիայի ստեղծագործական աշխատակազմի անդամ։ Որպես բեմադրող նկարիչ է աշխատել ստուդիայի առաջատար ռեժիսորների` Ալիոիզ Բրենչի, Յանիս Ստրեյչի, Օլգերտ Դունգերսի, Գունար Ցելինսկու, Այվար Ֆրեյմանսի և ուրիշների հետ։

90-ական թվականներից հետո զբաղվել է դիզայնով, պատկերազարդել է տարբեր տպագրություններ և նկարել է դիմանկարներ։ Մշտապես աշխատում է հագուստի ձևավորող Յանիս Մատիսի հետ[1]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1968 թվական` 24-25-ը չի վերադառնում (24-25 neatgriežas), բեմադրող նկարիչ
  • 1970 թվական` Իմ փոխարեն կրակիր (Šauj manā vietā), բեմադրող նկարիչ
  • 1972 թվական` Իլգա-Իվոլգա (Vālodzīte), բեմադրող նկարիչ
  • 1973 թվական` Ճտերն աշնանն են հաշվում (Cāļus skaita rudenī), բեմադրող նկարիչ
  • 1977 թվական` Մանչուկը (Puika), բեմադրող նկարիչ
  • 1979 թվական` Գարնանային ուղեգիր, բեմադրող նկարիչ
  • 1980 թվական` Արտույտները, բեմադրող նկարիչ
  • 1981 թվական` Խաղը (Spēle), բեմադրող նկարիչ
  • 1982 թվական` Բլյուզ անձրևի տակ (Lietus blūzs), բեմադրող նկարիչ
  • 1984 թվական` Երբ արգելակը չի աշխատում (Kad bremzes netur), բեմադրող նկարիչ
  • 1985 թվական` Թողության վերջին գիրը (Pēdējā indulgence), բեմադրող նկարիչ
  • 1986 թվական` Վախը (Bailes), բեմադրող նկարիչ
  • 1988 թվական` Սյուժեի շրջապտույտ (Sižeta pagrieziens), բեմադրող նկարիչ
  • 1988 թվական` Գուշակություն փոքրիկ բահի վրա (Zīlēšana uz jēra lāpstiņas), բեմադրող նկարիչ
  • 1991 թվական` Օդանցքը, բեմադրող նկարիչ
  • 1992 թվական` Սարդը, բեմադրող նկարիչ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)