Գարի վայրի երկշարք

բույսերի տեսակ
Գարի վայրի երկշարք
Գարի վայրի երկշարք
Գարի վայրի երկշարք
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ցեղ Գարի (Hordeum)
Տեսակ Գարի վայրի երկշարք (H. spontaneum)
Միջազգային անվանում
Hordeum spontaneum

Գարի վայրի երկշարք(լատին․՝ Hordeum spontaneum), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը հանդիպում է Իջևանի, Երևանի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Կապված տարածքների ինտենսիվ յուրացման և արածեցման հետ՝ տեսակին սպառնում է բնակության շրջանների կրճատում։ Քանի որ տեսակի տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվում է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի վայրի երկշարք» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարի վայրի երկշարք» հոդվածին։