Գարիկ Չեփչյան
հայ դերասան
Գարիկ Գևորգի Չեփչյան (իսկական անուն՝ Գարեգին Չեփչյան, դեկտեմբերի 15, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, դերասան Գևորգ Չեպչյանի որդին։
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1965 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1986) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Գևորգ Չեփչյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևանում։ 1982-1986 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1986 թվականից աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում՝ որպես դերասան։ 1988 թվականից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն[1]։
ՆերկայացումներԽմբագրել
Խաղացել է այս և այլ ներկայացումներում՝
- Մեհմեդ Նուրի - «Ոտքի դատարանն է գալիս», Պերճ Զեյթունցյան,
- Մերուժան Արծրունի - «Արշակ Թագավոր», Պերճ Զեյթունցյան,
- Էնվեր փաշա - «Մուսա լեռան 40 օրը», Ֆրանց Վերֆել,
- Գոգի - «Կովկասե կավճե շրջան» Բերտոլդ Բրեխտ։
ՖիլմերԽմբագրել
Նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում`
- «Խաչմերուկ»,
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»,
- «Փեսացուն կրկեսից»,
- «Here», ամերիկյան ֆիլմ։
ՀեռուստասերիալներԽմբագրել
2006 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում`
- «Որոգայթ»,
- «Դժբախտ երջանկություն»,
- «Ժառանգներ»,
- «Հատուցում»,
- «Եղբայրներ»,
- Սահմանին,
- Հին արքաներ։