Գարեգին Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Հարությունի Սիմոնյան (մարտի 10, 1904, Քյուրուկդարա - դեկտեմբերի 21, 1984), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965)։
Գարեգին Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1904 |
Ծննդավայր | Քյուրուկդարա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1984 (80 տարեկան) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ավարտել է Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետը (1932)։ Եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ դասախոսական խմբի ղեկավար (1944-1946)։ 1943-1946 թվականներին և 1950-1966 թվականներին՝ Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի, 1946-1950 թվականներին Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1949-1952 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ լուսավորության մինիստրի տեղակալ։ 1970-1974 թվականներին Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Զբաղվել է մտավոր և ֆիզիկական, աշխատանքի փոխհարաբերության, անձի բազմակողմանի զարգացման պրոբլեմներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 376)։ |