Գարեգին Միրզոյան

հայ նյարդախտաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գարեգին Հովհաննեսի Միրզոյան (1902[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 25, 1990(1990-06-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նյարդախտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Գարեգին Միրզոյան
Ծնվել է1902[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 25, 1990(1990-06-25)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1923)[1]
Մասնագիտություննյարդախտաբան և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1]
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1923 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1938 թվականներին աշխատել է բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում, 1961-1976 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1976 թվականից՝ գիտական խորհրդատու։ 1958-1960 թվականներին եղել է Բժշկական ինստիտուտի կատարելագործման դասընթացների նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միրզոյանը Երևանի էվակոհոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչն էր և ՀԽՍՀ էվակոհոսպիտալների գլխավոր նյարդախտաբանը։ 1945 թվականին 2-րդ կլինիկական հիվանդանոցում Միրզոյանը կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք։ Միրզոյանը հեղինակ է «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումը և բուժումը» (1948, ռուսերեն), «Ներվային հիվանդությունների համառոտ դասընթաց» (1965), «Նյարդային համակարգության ախտահարման և տեղադրական ախտորոշումը» (1973) և «Նյարդային հիվանդություններ» (1976) գրքերի։

Միրզոյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր նյարդախտաբանը, նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։

  • Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր խմբագրել

  • Նյարդային համակարգության ախտահարման տեղագրական ախտորոշումը, Երևան, 1973։
  • Նյարդային հիվանդություններ, Երևան, 1978։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 618.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Միրզոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 618