Գարեգին Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Լևոնի Եսայան (փետրվարի 14, 1901[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ խորհրդային քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1919)։
Գարեգին Եսայան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1901[1] |
Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1931)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1919 թվականին ավարտել է Գանձակի գիմնազիան։ 1920-1921 թվականներին աշխատել է Ադրբեջանի ԼԿԵՄ ԿԿ-ի կազմբաժնի վարիչ, 1921-1923 թվականներին՝ Հայաստանի ԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղար, ապա ՀԿԿ ԿԿ-ի հրահանգիչ։ 1925-1930 թվականներին վարել է կուսակցական «պատասխանատու» աշխատանքներ։ 1930-1931 թվականներին սովորել է Մոսկվայի գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1931-1932 թվականներին եղել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահ, 1932-1933 թվականներին՝ ՀԽՍՀ հողագործության ժողկոմ, 1933-1935 թվականներին՝ Ղամարլուի ՄՏԿ քաղբաժնի պետ, 1935-1937 թվականներին՝ ՀԿԿ Ղամարլուի շրջկոմի առաջին քարտուղար, 1937 թվականին՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահի տեղակալ։ 1932-1937 թվականներին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 522)։ |