Գարեգին Ամատյան

հայ հոգեբույժ, թմրաբույժ, հասարակական գործիչ

Գարեգին Սարգսի Ամատյան (նոյեմբերի 26, 1888(1888-11-26), Անջրդի, Արաբկիրի գավառակ - ապրիլի 24, 1982(1982-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, թմրաբույժ, հասարակական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1922

Գարեգին Ամատյան
Ծնվել էնոյեմբերի 26, 1888(1888-11-26)
ԾննդավայրԱնջրդի, Արաբկիրի գավառակ
Մահացել էապրիլի 24, 1982(1982-04-24) (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼոզանի համալսարան (1913)
Մասնագիտությունհոգեբույժ և հասարակական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1914)
ԶավակներՄասիս Ամադյան

Բժշկական գիտությունների դոկտոր Մասիս Ամադյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Գարեգին Ամատյանը ծնվել է 1888 թվականին Արաբկիրի գավառի Անջրդի գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Երզնկայում, ապա՝ Պերպերյան և Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարաններում։ 1913 թվականին ավարտել է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1914-1919 թվականներին աշխատել է Լոզանի նահանգային հոգեբուժական կլինիկայում (ընթերակա, այնուհետև՝ վարիչ), 1919-1922 թվականներին՝ Զմյուռնիայի (Կիլիկիա) նյարդահոգեբուժական հիվանդանոցում, 1922-1928 թվականներին՝ ՀԲԸՄ Բեյրութի Քելեկյան և Սիսուան որբանոցների բժիշկ և տնօրեն, 1928-1933 թվականներին աշխատել է Փարիզի հոգեբուժական, ներքին հիվանդությունների, 1933-1948 թվականներին՝ Կահիրեի հոգեբուժական կլինիկաներում, դասավանդել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, եղել հոգաբարձուների անդամ, Արաբկիրի հայրենակցական միության ատենապետ, ներգաղթի կոմիտեի բժիշկ։ 1948-1969 թվականներին եղել է Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի հոգեբույժ և թմրաբուժական բաժանմունքի հիմնադիր-վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են ալկոհոլամոլի անձի հոգեախտաբանական վերլուծությանը, Հայաստանում ալկոհոլամոլների դիսպանսերացման և բուժման հիմնահարցերին։ Համահեղինակ է «Ալկոհոլիկներն այլասերվա՞ծ են» (ֆրանսերեն, 1918) գրքի[2]։

Երկեր խմբագրել

  • Հոգեվերլուծումը, Բեյրութ, 1925։
  • Աշնան երգեր, Փարիզ, 1960։

Աղբյուրներ խմբագրել

  • Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 556։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ամատյան, Գարեգին Սարգսի, 1888-1982 (Personal Name)». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Ամատյան» հոդվածին։