Գարգանի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 72 թվականին՝ հռոմեական և ապստամբ ստրուկների բանակների միջև, և ավարտվել է ապստամբների պարտությամբ ու վերջիններիս ղեկավար Կրիկսի մահվամբ։

Գարգանի ճակատամարտ
Թվականմ.թ.ա. 72
Մասն էՍպարտակի ապստամբություն
ՎայրՄոնտե Գարգանո, Իտալիա
Արդյունքհռոմեացիների հաղթանակ
Հակառակորդներ
Հռոմեական ՀանրապետությունԱպստամբ գլադիատորներ և ստրուկներ
Հրամանատարներ
Լուցիոս, Հելիոս Պուբլիկոլա, Քվինտոս ԱրիոսԿրիկս
Կողմերի ուժեր
2 լեգեոն30 հազար մարդ
Ռազմական կորուստներ
անհայտ20 հազար մարդ (Տիտոս Լիվիոս)

Նախապատմություն խմբագրել

Մ.թ.ա. 72 թվականի գարնանն ապստամբները լքեցին Մետապոնտի մոտակայքում տեղակայված իրենց ձմեռային ճամբարը և շարժվեցին դեպի հյուսիս` Ցիզալպյան Գալիա։ Սենատը` անհանգստանալով ապստամբության լայնածավալ բնույթից և պրետորներ Գլաբրի և Վարինիուսի պարտությամբ, ստրուկների շարժումը խեղդելու համար նրանց դեմ ուղարկեց կոնսուլական երկու բանակ` Լուցիոս Հելիոս Պուբիկոլայի և Գնեոս Կոռնելիուս Լենտուլի գլխավորությամբ[1]։ Կոնսուլներից յուրաքանչյուրն իր ետևից երկու լեգեոն էր տանում։ Հռոմեական բանակի նվազագույն թիվը օժանդակ զորքերի հետ միասին հաշվվում էր 30 հազար մարդ[1]։ Կոնսուլների ծրագիրը, ակնհայտորեն, կայանում էր Սպարտակի դեմ համաձայնեցված գործելու մեջ` Գարգանյան թերակղզու մոտակայքում նրան շրջապատելու նպատակով[1]։

Լենտուլը Տիբուրտինյան ճանապարհով շարժվեց դեպի Ադրիատիկի ափերը, իսկ Հելիոսը` Ափիոսյան ճանապարհով դեպի Ապուլիա[2]։ Սպարտակի հրամանատարության տակ գտնվող հիմնական զորքը պարտությունից խուսափելու համար արագացված կերպով շարժվեց դեպի հյուսիս-արևմուտք[3]։ Այդ ժամանակ նրանից առանձնացավ Կրիկսի ջոկատը, որը տեղակայվեց Գարգան լեռան լանջերին, դեպի արևելք այն ճանապարհից, որտեղով պետք է անցներ Հելիոսի զորքը[4]։ Այդպիսով նրանք վտանգ էին ստեղծել թշնամու աջ թևի կամ թիկունքի համար[3]։ Ամենայն հավանականությամբ, Կրիկսի ծրագրերը կազմված են եղել վաղօրոք, տակտիկական առավելության հասնելու համար[3]։ Լենտուլի բանակին պարտության մատնելու դեպքում Հելիոսի զորքը կշրջապատվեր Կրիկսի և Սպարտակի զորքերի կողմից[3]։

Սպարտակը հռոմեացիների համար անսպասելի հարձակվեց Լենտուլի երկու լեգեոնների վրա, որոնք դեռ ամբողջապես չէին հաղթահարել Ապենինները:Այնուհետև Սպարտակը հաստատվեց ճամբարում, իսկ Լենտուլի լեգատները, փորձելով շրջապատել ապստամբների ճամբարը, գլխովին ջախջախվեցին։

Ճակատամարտի ընթացք խմբագրել

Հելիոսի և Կրիկսի բանակները հանդիպեցին Գարգան լեռան մոտ[5]։ Ըստ Ապպիանոսի` Կրիկսն ուներ մոտ 30 հազար զինվոր[6], իսկ համաձայն Լիվիոսի` 20 հազար[4]։ Ճակատամարտի ընթացքում, Հելիոսի հրամանով, հռոմեական զորքի կենտրոնը մի փոքր նահանջեց։ Այնուհետև ապստամբները սկսեցին ճնշել կենտրոնը, սակայն հռոմեացիների թևերը սկսեցին ձգվել` չկտրվելով կենտրոնից։ Դա հնարավորություն տվեց նրանց շրջապատել ապստամբներին և ջախջախել նրանց։ Կրիկսը, ըստ Լիվիոսի, սպանվեց պրետոր Քվինտոս Արիոսի կողմից[4]։ Այդ ճակատամարտում ոչնչացվեց ապստամբների երկու երրորդը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Горончаровский, 2011, էջ 88
  2. Горончаровский, 2011, էջ 90
  3. 3,0 3,1 3,2 3,3 Горончаровский, 2011, էջ 91
  4. 4,0 4,1 4,2 Тит Ливий. Периоха к кн. 96
  5. Горончаровский, 2011, էջ 92
  6. Аппиан. Гражданские войны. I. 117
  7. Горончаровский, 2011, էջ 95

Գրականություն խմբագրել