Գարանգո (ֆր.՝ Garango), քաղաք և կոմունա Բուրկինա Ֆասոյում։ 2019 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 45 150 մարդ[1]։

Բնակավայր
Գարանգո
ԵրկիրԲուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
ԲԾՄ238 մետր
Բնակչություն45 150 մարդ (2019)
Գարանգո (Բուրկինա Ֆասո)##
Գարանգո (Բուրկինա Ֆասո)

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Գարանգո քաղաքը գտնվում է Բուրկինա Ֆասոյի հարավում՝ երկրի Արևելք-կենտրոնական շրջանի Բուլգու գավառում, Բուլգու լեռից հյուսիս, ծովի մակարդակից 238 մ բարձրության վրա[2]։ Քաղաքային կոմունայի տարածքը 79 կմ² է։ Վարչականորեն քաղաքը բաժանված է 7 սեկտորի, քաղաքային կոմունայի տարածքը՝ 14 գյուղի։ Գարանգոն քաղաքի կարգավիճակ ստացել է 1982 թվականին։

Տարածաշրջանի կլիման պայմանավորված է չոր և անձրևոտ եղանակների փոփոխություններով։ Միջին հաշվով, տարեկան մոտ 700 մմ տեղումներ են լինում Գարանգոյում։ Ջերմաստիճանի տատանվում է 20 °C-ի (դեկտեմբեր) և 40 °C-ի (ապրիլ-մայիս) միջև։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության տնտեսական ակտիվությունը հիմնականում գյուղատնտեսական է։ Քաղաքից դուրս աճեցվում են կորեկ, բրինձ, եգիպտացորեն, բանջարեղեն, գետնանուշ և բամբակ։ Բուծվում են նաև մանր եղջերավոր անասուններ, խոզեր և թռչուններ։ Կաթնամթերքի արտադրությամբ տեղի բնակիչները չեն զբաղվում։ Գարանգոյի մարզից արտահանվում է միայն սոխ։ 3 օրը մեկ քաղաքում գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար կազմակերպվում են շուկայական օրեր։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 65 442 մարդ[3]։ Կոմունայի բնակչությունը, 2006 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 71 408 մարդ[4]։ Գարանգոն 19-րդ դարի սկզբին այստեղ տեղափոխված բիսա ժողովրդի կոմպակտ բնակության վայր է և բիսաների գերագույն տիրակալի՝ նաաբայի նստավայրը։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1996 2005 2006 2013
28 291 35 688 51 564 65 442

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Citypopulation.de Population of cities & urban localities in Burkina Faso
  2. «Banfora, Burkina Faso Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Garango» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  4. Vorläufige Ergebnisse des Zensus 2006 Արխիվացված 2015-07-21 Wayback Machine (PDF-Datei; 3,16 MB)
  5. «Jumelages Garango (Burkina Faso) — 1974». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարանգո» հոդվածին։