Գավրիլ Մուզիչեսկու (ռումիներեն՝ Gavriil Musicescu, մարտի 20, 1847(1847-03-20)[1], Իզմայլ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 8, 1903(1903-12-08)[1], Յասի, Ռումինիայի թագավորություն[2]), ռումինացի և մոլդավացի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։

Գավրիլ Մուզիչեսկու
Բնօրինակ անունռումիներեն՝ Gavriil Musicescu
Ծնվել էմարտի 20, 1847(1847-03-20)[1]
Իզմայլ, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռումինիայի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1903(1903-12-08)[1] (56 տարեկան)
Յասի, Ռումինիայի թագավորություն[2]
ԳերեզմանEternitatea cemetery
Ժանրերխմբերգային երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլElectrecord?[3]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1872) և Յասի Ջորջ Էնեսկուի անվան արվեստի համալսարան (1866)
 Gavriil Musicescu Վիքիպահեստում

1866 թվականին ավարտել է Յասիի կոնսերվատորիան։ Կատարելագործվել է Արքունական երգչական կապելլայում և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1871-1872)։ 1872-1903 թվականներին՝ Յասիի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1901 թվականից՝ տնօրեն)։ Մուզիչեսկուն եկեղեցական խմբերգային երկերի, ռոմանսների, երգերի, ռումինական և մոլդավական ժողովրդական երգերի մշակումների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Ժամանակակից նոտագրությամբ վերծանել և ապա ներդաշնակել է ռումինական և մոլդավական հնագույն եկեղեցական երգերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #103356673X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Discogs — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 73