Գավրիլ (Գաբրիել) Ստեփանի Կամոև (փետրվարի 1, 1910(1910-02-01), Բաթում, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1960(1960-03-18), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրետանու հայազգի գեներալ-մայոր (1958), ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1922 թվականին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։

Գավրիլ Կամոև
փետրվարի 1, 1910(1910-02-01) - մարտի 18, 1960(1960-03-18) (50 տարեկան)
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1950) և Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1955)
Պարգևներ
Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ցարական բանակում (Բաթումի մարզում) ծառայած գնդապետի ընտանիքում։ 1922 թվականին կամավոր մտնել է կարմիր բանակի շարքերը որպես երաժշտական խմբի սան։ Սակայն շուտով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է Երևանի Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոց[1]։

1926 թվականին, պարտադիր ծառայության ժամկետն ավարտվելուց հետո, մնացել է գերաժամկետ ծառայության։ 1927 թվականին ուսման է ուղարկվել Մոսկվայի միջին հրամանատարական կազմի ռազմահրետանային դպրոցը, որն ավարտել է 1931 թվականին և նշանակվել 74-րդ հրետանային գնդի դասակի հրամատար[1]։

1934 թվականին Կամոևն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտի ռազմական ֆակուլտետը։ Նրան նշանակել են Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի 74-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ։ 1936 թվականին նա ստանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչում[1]։

1938 թվականին Կամոևը վաղաժամկետ ստանում է կապիտանի կոչում և նշանակվում հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնում։ Շուտով նա դառնում է 182-րդ հրետանային գնդի շտաբի պետ[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում եղել է 22-րդ հրաձգային դիվիզիայի 157-րդ հրետանային գնդի հրամանատարը։ Նրա կազմում Կամոևը մասնակցել է խորհրդա-գերմանական ճակատի տարբեր հատվածներում տեղի ունեցած մարտերին։ 1943 թվականից՝ 39-րդ խաղաղօվկիանոսյան հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատարի տեղակալ։ Վերջին մարտերը նա անցկացրել է հրամանատարի պաշտոնում[1]։

1947 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։ 1950 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1955 թվականին՝ ոսկե մեդալով ԽՍՀՄ գլխավոր շտաբի Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան[1]։

Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ. 1955-1958 թվականներին եղել է ռազմական օկրուգի հրետանու շտաբի պետ։ 1958 թվականին Գավրիլ Կամոևին շնորհվել է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում։ Կյանքի վերջին երկու տարիներին Կամոևը եղել է ռազմական օկրուգի հրետանու և հրթիռային զորքերի հրամանատար։ Ութ տարի նա եղել է հրետանային միավորման հրամանատար[1]։

Մահացել է 1960 թվականի մարտի 18-ին[1]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, երեք անգամ` Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Камоев Гавриил Степанович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 Մայիս 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 208