Գավրիիլ Գորդեև (ռուս.՝ Гаврии́л Ю́рьевич Горде́ев, դեկտեմբերի 17, 1982(1982-12-17), Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շոումեն, առավել հայտնի է Գավր կեղծանվամբ, մեդիա մենեջեր, TNT4 հեռուստաալիքի տնօրեն (2016 թվականի սեպտեմբերի 21-ից), Comedy Radio-ի գլխավոր պրոդյուսեր (2012 թվականից), «Match!» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր (2018 թվականի հուլիսից), Comedy Club-ի նախկին մասնակից (2006-2012 թվականներ)։

Գավրիիլ Գորդեև
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 17, 1982(1982-12-17) (41 տարեկան)
Ծննդավայր՝Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝շոումեն, մենեջեր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և ՈՒՀԱ-ի խաղացող
IMDb։ID 4977011

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Պերմում։ Սովորել է Դյագիլևի անվան գիմնազիայում։ Ավարտել է Պերմի պետական տեխնիկական համալսարանը։

Նա առաջին դերերը խաղացել է «ԿՈԴ» թատրոն-ստուդիայում` Մ. Օլենևի ղեկավարությամբ, այնուհետև՝ «Նովայա դրամա» թատրոնում։ Ուրախների և հնարամիտների ակումբի «Պարմա» թիմի և Պերմի «Ընկերներ» թիմի անդամ։ 2006 թվականից Comedy Club ակումբի մասնակից, Գավր կեղծանվամբ։ Սկզբում նա հաճախ շոուում հանդես էր գալիս Ալեքսանդր Ռևի հետ, այնուհետև աշխատել է Օլեգ Վերեշչագինի հետ։

2011 թվականից մինչև 2016 թվականներին նա եղել է Ռուսաստանի՝ Մոսկվայի Սբերբանկի փոխնախագահի խորհրդական հաղորդակցման, ստեղծագրոծական զարգացման ուղղությամբ։

2011-2014 թվականներին նա եղել է Olivetta իտալական, մոսկովյան ռեստորանի համասեփականատերը[1]։

2012 թվականից՝ «Comedy Radio»-ի գլխավոր պրոդյուսեր։

2014 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականը աշխատել է որպես ТНТ հեռուստաալիքի մարքեթինգի և PR-ի տնօրեն։

2016 թվականի սեպտեմբերի 21-ին նշանակվել է ТНТ4 հեռուստաալիքի տնօրեն[2]։

2017 թվականի սեպտեմբերի 14-ին մասնակցել է ТНТ4 հեռուստաալիքի «Փող կամ խայտառակություն» շոուին։

2018 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ Գավրիիլը «ՆՏՎ Պլյուս Նաշ Ֆուտբոլ» նոր հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն է[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ որդի և դուստր։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2009 թվական, Երկու Անտոնները, Անտոն Կոտով, գլխավոր դեր
  • 2013 թվական, Ի՜նչ են անում տղամարդիկ
  • 2016 թվական, Տեսնում եմ, գիտեմ, էպիզոդ
  • 2018 թվական, Զոմբիների արկղ

Կրկնորինակում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Резидент Comedy Club Гавр Гордеев открыл итальянский ресторан в Москве». Издательский дом «Гастроном». 2011 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. ««Газпром-медиа» объявляет о новых назначениях на телеканалах ТНТ и ТНТ4». Газпром-Медиа Холдинг. 2015 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «Гавриил Гордеев: "Наш футбол нужно полностью прокачать". Глава нового канала «МАТЧ! Премьер» Гавриил Гордеев – о перспективах преемника «Нашего Футбола»». Советский спорт. 2018 թ․ հուլիսի 24.

Արտաքին հղումներ խմբագրել