Գավառ (Գավառի գավառ)
Գավառ, գյուղաքաղաք (ավան) Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավառի գավառակում[1]։ Գտնվում է Մեծ Զաբ գետի վտակիներից մեկի ափին, Գավառ արգավանդ հարթավայրում։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոնը։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Գավառ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Գավառի գավառակ | |
Ներքին բաժանում | Yüksekova, Hakkâri?, Բաժերգյա և Büyükçiftlik? | |
Մակերես | 2385 կմ² | |
ԲԾՄ | 1950 մետր | |
Բնակչություն | 119 760 մարդ (2018) | |
Ազգային կազմ | ասորիներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 30300 | |
Պաշտոնական կայք | yuksekova.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Բնակչություն խմբագրել
XX դարի սկզբին ուներ 2500 բնակիչ, որի մեծ մասը հայեր էին։ Բնակիչներից շատերը տնտեսական ծանր պայմանների հետևանքով XIX դարի վերջին գաղթեցին Իրանի հայաշատ շրջաններ՝ Ուրմիա, Սալմաստ, Խոյ։ Գյուղաքաղաքում մնացածները կոտորվեցին 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գավառն ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն խմբագրել
Գյուղաքաղաքում գործում էր հայկական նախակրթարան, որն ուներ 40-50 աշակերտ[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 798
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն