Գավառի գավառակ
Գավառ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում։ Գտնվում էր Մեծ Զաբ գետի վտակ Գավառ-սուի (Նեհի-չայ) հովտում։ Վարչական կենտրոնը Գավառ գյուղաքաղաքն է։
Գավառակ | |
---|---|
Գավառ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Հեքյարիի գավառ |
Այլ անվանումներ | Գավեռ, Գեվար, Գեվեռ, Գյավառ, Գյավեռ, Կեվեռ, Կյավառ, Կյավար |
Բնակչություն | 26200 մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | քրդեր, ասորիներ, հայեր |
Տեղաբնականուն | գավառցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն խմբագրել
Գավառակը տարածվում էր Վանա լճից հարավ-արևելք և սահմանակից էր հյուսիսից՝ Աղբակի գավառակին, արևելքից՝ Ուրմիային, արևմուտքից՝ Ջուլամերկի գավառակին։
Գավառն իր տարածքով մոտավորապես համապաստխանում է Որսիրանք և Փոքր Աղբակ գավառներին։
Տարածքի մի մասը դաշտային է, իսկ մյուսը՝ լեռնային։ Գավառակը հարուստ է ջրով։
Բնակչություն խմբագրել
XIX դարի վերջին ուներ 26200 բնակիչ, որից 2000-ը՝ հայեր։ Բնակչության մեծամասնությունը ասորիներ և քրդեր էին։
Տնտեսություն խմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը մեծ մասամբ արհեստավորներ ու առևտրականներ էին։
Վարչական բաժանում խմբագրել
XIX դարի վերջին բաղկացած էր 5 գյուղախմբից, որոնք բոլորը միասին ունեին 260 գյուղ[1]
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 798