Գաստոն Կաբորե (ֆր.՝ Gaston Kaboré, ապրիլի 23, 1951(1951-04-23)[1], Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո), բուրկինաֆասոցի կինոռեժիսոր, այդ երկրի կինոարտադրության բնագավառում կարևորագույն դեմքերից մեկը[2]։ Մրցանակների է արժանացել իր նկարահանած Wend Kuuni և Buud Yam ֆիմերի համար

Գաստոն Կաբորե
ֆր.՝ Gaston Kaboré
Ծնվել էապրիլի 23, 1951(1951-04-23)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԲոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և պատմաբան
IMDbID ID 0434095

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1951 թվականին Վերին Վոլտայում՝ Բոբո-Դիուլասոյում[3]։

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Սորբոնի համալսարանում պատմություն է ուսումնասիրել, ստացել արտոնագիր և մագիստրոսի աստիճան[3]։ Աֆրիկայում տեղաբնիկների նկատմամբ գաղութարարների դրսևորած ռասայական խտրությունն ուսումնասիրելու ընթացքում հավաքած նյութն օգտագործել է իր վավերագրական Maîtrise ֆիլմը նկարահանելիս.[3]: Կինոյի լեզվին ավելի լավ տիրապետելու նպատակով ընդունվել է կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոց, որն ավարտել է 1976 թվականին[3]։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատանքի է անցել որպես կինոյի ազգային կենտրոնի տնօրեն, միաժամանակ շարունակել է ֆիլմեր նկարահանել։ Նրա հեղինակած Wend Kuuni-ն Բուրկինա Ֆասոյում թողարկված գեղարվեստական երկրորդ կինոնկարն է[2]։ Գաստոն Կաբորեի մի շարք աշխատանքներ միջազգային հեղինակավոր կինոմրցանակներ են նվաճել, այդ թվում՝ Կաննի փառատոնի «Սեզար»։

1997 թվականին նրա նկարահանած Buud Yam ֆիլմն արժանացել է Ուագադուգուում անցկացված կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան 15-րդ փառատոնի (Panafrican Film and Television Festival of Ouagadougou (FESPACO) առաջին կարգի մրցանակին[3]։

1985-ից մինչև 1997 թվականը Կաբորեն պաշտոնավարել է որպես կինոարտադրողների համաաֆրիկյան ֆեդերացիայի (Pan African Federation of Filmmakers (FEPACI) գլխավոր քարտուղար[4]։ 2005 թվականից նա Ուագադուգուում վարում է Imagine անվանումը կրող վարժական դպրոցը, որը կինոյի և հեռուստատեսության աշխատողներին օգնում է բարձրացնելու իրենց որակավորումը[2][4]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Wend Kuuni (1983)
  • Zan Boko (1988)
  • Rabi (1992)
  • Lumière and Company (1995)
  • Buud Yam (1997)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 «Burkina Faso gets new film school». BBC. 2005 թ․ մարտի 1. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eke, Maureen N.; Kenneth W. Harrow; Emmanuel Yewah (2000). African Images: Recent Studies and Text in Cinema. Trenton, New Jersey: Africa World Press. էջեր 31–39. ISBN 0-86543-819-6. OCLC 43083199.
  4. 4,0 4,1 «Interview with...Gaston Kaboré». UNESCO. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ukadike, Nwachukwu Frank (2002). Gaston Kaboré. Questioning African Cinema: Conversations with Filmmakers. Minneapolis, MN: University of Minnesota Press. pp. 109–120. 0-8166-4005-X.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստոն Կաբորե» հոդվածին։