Գասպար դե Ագիլար (իսպ.՝ Gaspar Aguilar,հունվար 1561[1], Վալենսիա, Իսպանիա - հուլիսի 26, 1623(1623-07-26)[1], Վալենսիա, Իսպանիա), Իսպանական ոսկեդարի իսպանացի գրող և թատերագիր։

Գասպար դե Ագիլար
իսպ.՝ Gaspar Aguilar
Դիմանկար
Ծնվել էհունվար 1561[1]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Մահացել էհուլիսի 26, 1623(1623-07-26)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՎալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Արագոնյան թագ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
 Gaspar Aguilar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գասպար դե Ագիլարի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Ծնվել է Վալենսիայում (Իսպանիա), ազնվական ընտանիքում։ Կրթություն է ստացել, որպես քարտուղար աշխատել է Սինարկասի կոմսի և Չելվայի վիկոնտի մոտ, հետագայում աշխատել է նաև Գանդիի հերցոգի, Կոսենտայնայի կոմսի և Ալմենարի մարքիզի մոտ։

Նրա պոեզիան հիմնականում գրվել է հովանավորներին գովաբանելու, կրոնական տոների, տոնակատարությունների և պաշտոնական միջոցառումների համար։

Ագիլարը 1592, 1606 և 1619 թվականներին Վալենսիայում մասնակցել է բանաստեղծական բազմաթիվ մրցույթների։ Նա գրել է Fiestes nuptciales (1599) և հակամավրիտանական «Expulsion de los moros en España» («Մավրերի վտարումը Իսպանիայից», 1610) պոեմները։

Ագիլարը հայտնի l'Acadèmia dels Nocturns-ի (Գիշերային ակադեմիա) կազմակերպիչներից մեկն էր Վալենսիայում։ Ակադեմիայի հանդիպումներից մեկի ժամանակ Ագիլարը ներկայացրել է իր` երգիծական ոճով գրված «Երգիծանք ընդդեմ ձկնորսների» բանաստեղծությունը։ Բանաստեղծությունները, որոնք հավաքվել են «Գիշերային ակադեմիայի երգեր» գրքում, սկզբնապես հրատարակվել են 1869 թվականին և վերահրատարակվել երեք հատորով՝ 1905-1912 թվականներին։

Գասպար դե Ագիլարը վախճանվել է 1623 թվականի հուլիսի 26-ին, Վալենսիայում և թաղված է Սան-Ադրես եկեղեցում։

Նրան են վերագրվում 28 կատակերգություններ, բայց միայն 12-ն են փրկվել։ Դրանցից ամենահայտնիներն են.

  • «El mercador amante» (Սերվանտեսը բարձր է գնահատել այս ստեղծագործություննը),
  • «La Venganza haurosa»,
  • «Las Amantes de Cartago»,
  • «La Nuera humilde»,
  • «La gitana melancolica»,
  • «Les Rimas humanas i divinas»,
  • Onafre Bartomeu Ginard (1608),
  • «La suerta sin esperanza», գրվել է թեթև, սահուն quintillas-ներով (կարճ հնգատողեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ватсон М. В. (1890–1907). «Գասպար դե Ագիլար». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Գասպար Ագիլար (իսպ.).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գասպար դե Ագիլար» հոդվածին։