Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)

Կառնի, գյուղ Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[4]։ Գտնվում էր Երզնկա քաղաքից 20-25 կմ արևմուտք, Կամախ քաղաքից 18-19 կմ հյուսիս-արևելք, խոր ձորի մեջ, Սեպուհ լեռան ստորոտում։

Գյուղ
Կառնի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Այլ անվանումներԳռանի, Կառնի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն85 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ446[2]
Ավտոմոբիլային կոդ24[3]
Գառնի (Կամախի գավառ) (Աշխարհ)##
Գառնի (Կամախի գավառ) (Աշխարհ)

Ավանդապատում

խմբագրել

Գյուղի մոտակայքում` Երզնկա տանող ճանապարհին, կա երկու հսկա քարակտորներ, որոնք ըստ ավանդության սկզբում մի քարաժայռ է եղել։ Այն թրով երկու մասի է բաժանել Տրդատ Գ թագավորը Գրիգոր Լուսավորչի հետ։

Պատմություն

խմբագրել

Գյուղը ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

խմբագրել

Գյուղը հայաբնակ էր։ 1909 թվականին ուներ 201 (27 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գառնին ունեցել է Ս. Թորոս անունով եկեղեցի։ Գառնի է մոտ է գտնվում Դեղթափ անունով քարաժայռը, որի վրա չորս ավետարանիչ էին պատկերված։

Գյուղի մոտակայքում է գտնվել Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքը, որը նոր ժամանակներում` մինչև 1915 թվականը հանդիսանում էր շրջակայքի հայության ամենանշավոր ուխտատեղին։

Կրթություն

խմբագրել

Գյուղն ուներ Թորգոմյան անունով վարժարան, որտեղ սովորում էր 20-25 աշակերտ[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
  3. https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
  4. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 792-793

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272