Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Ժորայի Բադալյան (հունիսի 1, 1950(1950-06-01), Կույբիշև, Հայաստան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ։

Գառնիկ Բադալյան
Ծնվել էհունիսի 1, 1950(1950-06-01) (74 տարեկան)
ԾննդավայրԿույբիշև, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

Պետական և քաղաքական գործունեություն

խմբագրել
  • ՀՀԿ անդամ։
  • 1999 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։
  • 1999-2000 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ։
  • 2000 թ. նոյեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։
  • 2003 թ. օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ։
  • 2008 թ. հունիսի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից[1]։ 2016 թ․-ին ազատվել է պաշտոնից։

Ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Գ. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.