Կառնեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքի մոտ՝ նրա հարավային կողմում։

Գյուղ
Կառնեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԳառնե, Գառնեն, Կառնին
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկառնենցի
Ժամային գոտիUTC+3
Կառնեն (Աշխարհ)##
Կառնեն (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1915 թ.-ի հուլիսի 11-ին թուրքերը հարձակվում են գյուղի վրա։ Ֆիդայի Մկրտիչը գլխավորում է գյուղի ինքնապաշտպանությունը։ Ծանր և համառ մարտեր են ընթանում։ Հայերը նահատակվում են, բացառությամբ մի քանի որբ երեխաների, որոնք ռուսական զորքերի ուղեկցությամբ անցնում են Արևելյան Հայաստան։ Թուրքերը գյուղը ավերակների են վերածում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 130 տուն՝ 1000 հայ բնակչով և 30 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Զբաղվում էին նաև բրուտագործությամբ[2][3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 957
  3. «Հայկական Սովետական Հանրագիտարան», 5-րդ հատոր, էջ 272, 1979 թ

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272