HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագուլիս (այլ կիրառումներ)

Ագուլիս, գետ (գետակ[1]) Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում, Արաքսի ձախակողմյան վտակը[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատվածից՝ Խոշլի լեռան լանջերից բխող երեք առվակներից, որոնք, Ներքին Ագուլիս գյուղից հարավ[1]` Նիգիդեհ գյուղի մոտ միախառնվում են իրար և Ագուլիսի ձորով հասնում մինչև Արաքս գետը։ Ունի 21 կմ երկարություն, ամռան ամիսներին դառնում է սակավաջուր և Արաքսին չի հասնում[1]։ Ոռոգում է մի քանի գյուղերի հողեր[1]: Քարաժայռ ու բուսականությունից զուրկ, թեքադիր լանջեր ունեցող լեռներով շրջապատված լինելու հանգամանքով վեր է ածվում հեղեղող գետի։ Այդպիսի հեղեղումներից զգալի վնասներ է կրել Ագուլիս քաղաքը։ Օրինակ, ավերիչ են եղել 1872, 1884 թվականների Ագուլիս գետի հեղեղումները։

Ագուլիս
Բնութագիր
Երկարություն21 կիլոմետր
Ավազանի մակերես58 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԽոշլի
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
ԵրկիրԱդրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 992 էջ։