Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)

Գանձակ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Gənzə - Գյանջա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գյուղ
Գանձակ/Գյանջա
ադրբ.՝ Gənzə
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ՀամայնքՕրդուբադի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն1․360 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Գանձակ (Որդուարի շրջան) (Ադրբեջան)##
Գանձակ (Որդուարի շրջան) (Ադրբեջան)

Գանձակի Սուրբ Հակոբ եկեղեցի

խմբագրել

Ժամանակը՝ XIV-XV դդ.։ - Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ եռանավ բազիլիկա։ - Շինանյութը՝ մշակված և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ 1577 թ., XVII դ., 1877 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ բազմանիստ։ - Մույթերը՝ անհայտ։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ ունեցել է 1577 թ. վիմագիր խաչքար, այժմ անհետ կորած։ - Որմնանկարներ՝ անհայտ։ - Պատկերաքանդակներ՝ անհայտ։ - Զարդաքանդակներ՝ անհայտ։ - Շրջակայքում՝ անհայտ։ - Վիճակը՝ 1927 թ. եկեղեցուց տեսանելի է եղել միայն նրա արևելյան ճակատը և հյուսիսային որմի մի մասը։ Այժմ իսպաո ավերված է։

Գանձակի գերեզմանատուն

խմբագրել

Ժամանակը՝ XIII-XIX դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան մասում։ - Տապանաքարերի թիվը՝ 67 -70։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 48։ - Վիճակը՝ հին տապանաքարերը մեծ մասամբ տեղահան են արված, արձանագրությունները եղծված են ու քայքայված։

Գանձակի Սինեական ուխտատեղի

խմբագրել

Ժամանակը՝ XI-XIII դդ.։ - Տեղը՝ գյուղից 1 -1,5 կմ վերև՝ ձորի մեջ։ - Հորինվածքը՝ անհայտ։ - Շրջակայքում՝ տեսանելի են հին եկեղեցու քարաբեկորները։ Հատկապես աչքի է ընկնում Սինեական մականունով խաչքարը, որն այժմ գլորված և կոտրված է։ Ամենայն հավանականությամբ այս ուխտատեղում է եղել Գողթնի նշանավոր Սինեական անապատը։ - Վիճակը՝ ավերակ ու քայքայված։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել