Գանձակի պատմության թանգարան

Գանձակի պատմության թանգարան (ադրբ.՝ Gəncə Tarix-Diyarşünaslıq Muzeyi[1]), ադրբեջանական պատմության թանգարան։ Հիմնադրվել է 1924 թվականին և այժմ գտնվում է Ադրբեջանի քաղաք Գանձակում։ Ներկայումս թանգարանում պահպանվում են ավելի քան 30.000 ցուցանմուշներ[2]։

Գանձակի պատմության թանգարան
ադրբ.՝ Nizami Gəncəvi adına Gəncə Tarix-Diyarşünaslıq Muzeyi
Տեսակթանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԳանձակ
ՎայրԳանձակ
Հիմնադրվել է1924
ՏնօրենQ20562949?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ադրբեջանի պատմության թանգարանը զբաղեցնում է 1000 քմ տարածք, որից 800-ը տրամադրված է գիտական ցուցադրություններին։ Թանգարանում ցուցադրված են հոգևոր և նյութական մշակույթին, ինչպես նաև քաղաքական պատմությանը, արվեստին և Գանձակի քաղաքական կյանքը բնութագրող թանգարանային նմուշներ և հնագիտական իրեր[3]։

Թանգարանը հիմնադրվել է 1924 թվականին։ Առաջին տարիներին թանգարանը բաղկացած էր 2 բաժիններից `պատմություն և գյուղատնտեսություն։ Թանգարանում ունեցել է ավելի քան 500 ցուցանմուշ։ 1954 թվականին թանգարանը տեղափոխվել է Գանձակի Ազիզբեկովի 260 հասցեում գտնվող շենք։ 1972 թվականին թանգարանը տեղափոխվել է Զիադխանովի շենք, որտեղ այն ներկայումս գտնվում է։

Թանգարանի հավաքածուն խմբագրել

Ներկայումս թանգարանը ունի ավելի քան 30.000 ցուցանմուշ։ Թանգարանի հավաքածուն նվիրված է հին ժամանակներում ներկայիս Գանձակի տարածքում բնակված հին ցեղերի պատմությունից մինչև մերօրյա Գանձակին[4]։ Թանգարանի նմուշները բազմաբնույթ են՝ պատմական, ազգագրական, հնագիտական, բուսաբանական, կենդանաբանական, կիրառական, հետազոտական և այլն։ Կան որոշ բաժիններ, որոնք առանձին նվիրված են ադրբեջանական արվեստին[5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gəncə Tarix-Diyarşünaslıq Muzeyi». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Գանձակի մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Նիզամի Գյանջավիի անվան Գանձակի պատմության թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Encyclopedia İranica
  5. Гулиев Ф. Храм истории. Гянджинский историко-краеведческий музей // Азербайджанские известия. — 5 ноября 2014. — С. 3.