Գանդի Հաուս (անգլ.՝ Gandhi House) հայտնի է նաև որպես Սատյագրահա (անգլ.՝ Satyagraha House), թանգարան, որը գտնվում է Յոհաննեսբուրգում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Շենքը գրանցվել է Յոհաննեսբուրգի պատմական ժառանգության մեջ։ Նախկինում պատկանել է Մահաթմա Գանդիին, այստեղ նա ապրել և աշխատել է 1908-1909 թվականներին։ Տունը կառուցել է Հերման Կալենբախը։

Գանդի Հաուս
Տեսակթանգարան և հյուրատուն
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՅոհաննեսբուրգ
ՎայրOrchards, Johannesburg?
Հասցե15 Pine Road, Orchards
Կայքsatyagrahahouse.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մահաթմա Գանդին Հարավային Աֆրիկայում ապրել է 21 տարի (1893-1914)՝ միայն հազվադեպ լքելով երկիրը Հնդկաստան և Մեծ Բրիտանիա այցելելու նպատակով[1]։ 1904 թվականին Գանդին հանդիպել է գերմանա-եվրոպական ճարտարապետ Հերման Կալենբախին, որը երկիր էր եկել 1896 թվականին։ 1907 թվականին Կալենբախը նախագծել և կառուցել է երկու տեղական խրճիթների (ռոնդավել) տեսքով, բայց եվրոպական ճարտարապետության մեթոդների կիրառմամբ տունը[2]։ Այն անվանվել է Kraal, որը անգլերենով և աֆրիկաանսով նշանակում է «ցախատուն»։

Տունն ուներ ձիանոց և թենիսի կորտ, սակայն երկու բնակիչն էլ խիստ կենցաղ էին վարում։ Գանդին քնում էր վերնահարկի սենյակում, որտեղ հայտնվում էր աստիճաններով։ Բնակիչները կիսում էին խոհանոցը և իրենց հյուրերին զբաղեցնում էին ընդհանուր հյուրասենյակում[3]։ Խրճիթ-ննջասենյակ կարելի էր հասնել միայն փողոցից։ Բնակեցումից հետո Կալենբախի կյանքը փոխվել է, և նրա վրա ծախսվող գումարը կրճատվել է տասն անգամ։ Նրանք Գանդիի հետ տնից հեռացել են 1909 թվականին։

Հետագա տարիներին տունը փոխել է մի քանի սեփականատերերի։ Դրան կցվել են ևս երկու ննջասենյակ և նախասրահ[4]։ 2009 թվականին այն գնել է ֆրանսիական զբոսաշրջային Voyageurs du Monde կազմակերպությունը, չնայած Հնդկաստանի կառավարությունը ցանկանում էր ձեռք բերել այն որպես ազգային հուշարձան։ Տունը վերականգնվել և հանրության համար որպես թանգարան և հյուրատուն բացվել է 2011 թվականին[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gandhi History in South Africa» (անգլերեն). Satyagraha House. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Gandhi's house takes shape» (անգլերեն). City of Johannesburg. 2011 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «The Satyagraha House, Orchards, Johannesburg» (անգլերեն). South African Tourism. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Gandhi's house is up for sale» (անգլերեն). City of Johannesburg. 2009 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Serene Satyagraha House opens» (անգլերեն). City of Johannesburg. 2011 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանդի Հաուս» հոդվածին։