Գանգերի մատուռ
Գանգերի մատուռ (լեհ.՝ Kaplica Czaszek), պաշտոնապես՝ Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցի (լեհ.՝ Kościół świętego Bartłomieja)[1], մատուռ-ոսկրատուն Լեհաստանի Կուդովա Զդրույ քաղաքում։ Կառուցվել է 1776 թվականին Գլաց կոմսության սահմանին որպես եղբայրական գերեզմանատուն։ Միակ ոսկրատունն է Լեհաստանում և վեց ոսկրատներից մեկը Եվրոպայում[2]։
Գանգերի մատուռ լեհ.՝ Kaplica Czaszek | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Kudowa-Zdrój? |
Թեմ | Roman Catholic Diocese of Świdnica? |
Ժառանգության կարգավիճակ | Օբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում |
![]() | |
![]() | |
czermna.pl |
ՊատմությունԽմբագրել
Մատուռը կառուցվել է 1776 թվականին ազգությամբ չեխ հոգևորական Վացլավ Տոմաշեկը որպես Երեսնամյա պատերազմում և Սիլեզյան երեք պատերազմներում մահացածների[3], ինչպես նաև խոլերայից, սիֆիլիսից ու քաղցից մահացածների դամբարան[4][5]։ Որպես նախօրինակ ծառայել է հռոմեական Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե եկեղեցին, որի կրիպտեում թաղված են կապուցին վանականանների ոսկորներ[6]։ Տասնութ տարվա ընթացքում (1776-1794) Տոմաշեկը հավաքել ու մաքրել է ոսկորներ, ապա դրանք տեղավորել մատուռում։ Կառուցման հարցում համագործակցել է տեղի ազնվական Լեոպոլդ ֆոն Լեսլին[7]։ Շինարարությունն ավարտելուց հետո հայր Վացլավ Տոմաշեկը մահացել է[7]։
Ներկայումս տարվա մեջ մեկ անգամ (օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը) մատուռում պատարագ է մատուցվում այնտեղ թաղված, ինչպես նաև բոլոր այն մարդկանց հոգիների հանգստության համար, ովքեր մահացել են դժբախտ պատահարներից ու հիվանդություններից։
Ճարտարապետություն և ինտերիերԽմբագրել
Մատուռում կա երեք հազար գանգ, իսկ նրա հիմքում՝ մոտ 21.000 մարդու ոսկոր։ Տոմաշեկի ու մատուռի մյուս հիմնադիրների (գերեզմանափոր Լանգեր, զգեստապետ Շմիդտ) գանգերը 1804 թվականին տեղավորվել են մատուռի խորանում[4]։
Մատուռի ներսում կա Հիսուսի խաչելությունը ներկայացնող խաչ և հրեշտակների երկու փորագրություն։ Մուտքի մոտ հուշարձան է՝ լեհերեն, չեխերեն և գերմաներեն մակագրություններով[1]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Kaplica Czaszek: The Chapel of Skulls»։ Atlas Obscura (անգլերեն)
- ↑ Lori Zimmer (10.09.2015)։ «6 Creepy Churches Made of Bones»։ Inhabitat (անգլերեն)
- ↑ «Часовня черепов в Польше»։ Тайны мира (ռուսերեն)։ 20.03.2014։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-29-ին։ Վերցված է 2020-04-22
- ↑ 4,0 4,1 Waldemar Brygier, Tomasz Dudziak Ziemia Kłodzka. — Pruszków: Oficyna Wydawnicza "Rewasz", 2010. — P. 310. — ISBN 978-83-89188-95-3
- ↑ Perrin Doniger (29.10.2013)։ «This Beautiful Chapel in Czermna, Poland, Is Constructed Out of Thousands of Human Bones»։ Smithsonian Magazine (անգլերեն)
- ↑ «Kaplica Czaszek - najbardziej niezwykłe miejsce Polsce»։ WP Turystyka (լեհերեն)
- ↑ 7,0 7,1 «Кудо́ва-Здру́й (Kudowa-Zdrój)»։ StudentPortal (ռուսերեն)։ 18.04.2016
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գանգերի մատուռ կատեգորիայում։ |