Գաղտնի գործակալ (ֆիլմ, 2012)

(Վերահղված է Գաղտնի գործակալից)

Գաղտնի գործակալ (անգլ. So Undercover), 2012 թվականի ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ։

Գաղտնի գործակալ
անգլ.՝ So Undercover
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2], կինոկատակերգություն[3][1], ռոմանտիկ ֆիլմ և քրեական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 6, 2012[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Վոանգ[3][1][5][…]
ՊրոդյուսերԱլլան Լոեբ
Սցենարի հեղինակԱլլան Լոեբ[6]
ԴերակատարներՄայլի Սայրուս[3][7][8][…], Ջերեմի Փիվեն[7][8][2], Մայք Օ’Մելի[7][8][2], Մեգան Փարք[7][8], Ջոշ Բոուման[7], Ալեքսիս Նափ[7][8][5], Քելլի Օսբորն[7][8], Մեթյու Սեթլ[7], Էլոիզա Մամֆորդ[6], Ռիք Ռայց[6], Քամերոն Դին Ստյուարտ[6], Ռենդալ Ռիդեր[6] և Օթըմ Ռիզեր
ՕպերատորԴենի Լենուար
ԵրաժշտությունՍթիվեն Թրասք
Պատմվածքի վայրԼուիզիանա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Մոլլի Մորիսի՝ (Մայլի Սայրուսի) մասնավոր դետեկտիվի, որը վարձակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից կարևոր առաջադրանքների կատարման համար։ Մոլլին պետք է աշխատի գաղտնի և հաճախի քոլեջ նորմալ դեռահասի տեսքով։ Նրա նպատակն էր փրկել նախկին գանգստերի աղջկան, որին վտանգ էր սպառնում։ նա պետք է դիմակավորվեր ժամանակակից աղջկա նման, որը շատ բարդ էր իր բնավորության համար։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Մայլի Սայրուս Մոլլի Մորիս/Բռուկ Ստոունբրիջ Մոլլի Մորիս/Բռուկ Ստոունբրիջ
Ջերեմի Պիվեն Արմոն Արմոն
Ջոշուա Բոուման Նիկոլաս Նիկոլաս
Մայք Օ՛Մելլի Սեմ Մորրիս Սեմ Մորրիս
Էլոիզա Մամֆորդ Սաշա Ստալզինսկի Սաշա Ստալզինսկի
Լորեն Նակայթ Ալեկս Պատրոուն Ալեկս Պատրոուն
Մեգան Փարկ Կոտտոն Ռոբերտս Կոտտոն Ռոբերտս
Ալեքսիս Նափ Թեյլոր Յաֆ Թեյլոր Յաֆ
Մորգան Կելխուն Հանտեր Կռոուֆորդ Հանտեր Կռոուֆորդ
Կելլի Օսբորն Բեկկի Սոցկի Բեկկի Սոցկի
Օտեմ Ռիզեռ Բիզզի Բիզզի
Մեթյու Սեթլ պրոֆեսոր Տելլոուեի պրոֆեսոր Տելլոուեի
Կեմեռոն Դին Ստյուարդ Կեմերոն ստյուարդ Կեմերոն ստյուարդ
Ֆիլ Օստին բժիշկ Միլտոն բժիշկ Միլտոն

Արտադրություն խմբագրել

Քասթինգ խմբագրել

2010 թվականին հայտարարվեց, որ Մայլի Սայրուսը կմարմնավորի Մոլի Մորիսին, Մայք Օ՛Մելլին՝ Մոլիի հորը, Ջերեմի Փիվենը՝ Արմոնին, Քելի Օսբորնը՝ Բեքիին, իսկ Ջոշուա Բոումանը՝ Նիկոլասին։ Հայտարարվել է, որ նաև մասնակցելու են Էլոիզա Մամֆորդը, Լորեն Մքնայթը և Մեթյու Սեթլը։

Նկարահանումներ խմբագրել

Հիմնական նկարահանուները սկսվել են 2010 թվականի դեկտեմբերի 13-ին Մոբայլում, Ալաբամա[9] նահանգ և Թուլեյնի համալսարանում։ Նկարահանումները ավարտվել են 2011 թվականի հունվարին։ Նոր տեսարանները նկարահանվեցին Լոս Անջելեսի Կալիֆորնիական Համալսարանում 2011 թվականի օգոստոսի 15-ին, և ավարտվեցին մի քանի օր անց։ Նկարահանումները պետք է տեղի ունենային նաև Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[10], սակայն անհայտ պատճառներով չեղարկվեցին։ Այս ֆիլմի պաստառը «Mean Girls» հաջողակ ֆիլմի պաստառի ծաղրերգությունն է։

Ցուցադրություն խմբագրել

2011 թվականի մարտին Exclusive Media Group-ը հայտարարեց, որ The Weinstein Company-ն ձեռք է բերել ԱՄՆ-ում ֆիլմի տարածման իրավունքները և հայտարարեց, որ «ֆիլմը կթողարկվի 2011 թվականի հոկտեմբերին, երբ դպրոցները վերադառնան դասերին»[11]։ Ֆիլմը թողարկվեց ոչ թե հոկտեմբերին, այլ 2011 թվականի սեպտեմբերին։ Մեծ Բրիտանիայի թատերական թրեյլերը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ հայտարարելով 2012 թվականի դեկտեմբերի 7-ի պրեմիերայի օրը։ Ավելի ուշ Millennium Films-ը հայտարարեց, որ ձեռք է բերել ֆիլմի ԱՄՆ-ի տարածման իրավունքները և ասաց, որ Ֆիլմը կթողարկվի անմիջապես տեսաֆիլմի տեսքով 2013 թվականի փետրվարի 5-ին։ Ֆիլմը ցուցադրվել է վեց եվրոպական և երեք ասիական շուկաների ինը երկրների կինոթատրոններում։ Ավստրալիայում այն թողարկվել է ապրիլի 10-ին տեսաֆիլմի տեսքով[12]։ Ֆիլմը պետք է թողարկվեր 2011 թվականին, սակայն այն թողարկվել է 2013 թվականին։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից 6% ռեյթինգով՝ Rotten Tomatoes-ում 16 արձագանքների հիման վրա[13]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գրեթե բոլոր տեսարանները ֆիլմում նկարահանվել է Նոր Օռլեանում։
  • Մայլի Սայրուսը ֆիլմի նկարահանման ընթացքում սովորել է տարբեր մարտական շարժումներ. Նա ասում էր, որ ցանկացած երեխա պետք է կարողանա պաշտպանել իրեն։
  • Ֆիլմի նկարահանման համար Մայլի Սայրուսը պետք է սովորեր կրակել զենքով և վարել մոտոցիկլետ։
  • Ռեժիսորը իդեալական ֆոնի ստացման համար ստիպում է ցանկացած տեսարան նկարահանել 6-7 անգամ։
  • Մեքենաները՝ որոնք օգտագործվել էին մեծ առանձնատան խնջույքի ժամանակ, բացի սևի, սպիտակի և կարմիրի պատվիրված էին բոլոր գույների։
  • Ֆիլմը թողարկվել է 3D ֆորմատով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1766094/
  2. 2,0 2,1 2,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=187454.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film533720.html
  4. https://www.imdb.com/title/tt1766094/releaseinfo
  5. 5,0 5,1 http://www.bbfc.co.uk/releases/so-undercover-2012-1
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.imdb.com/title/tt1766094/fullcredits?ref_=tt_cl_sm
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 https://filmow.com/a-super-agente-t40224/
  9. Bord, Christine (2010 թ․ դեկտեմբերի 12). «Miley Cyrus begins filming 'So Undercover' in New Orleans». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. Tabone, Bernard (2011 թ․ օգոստոսի 11). «Gallery Updates Filming at the UCLA Campus». Miley Cyrus BZ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «The Weinstein Company Goes "So Undercover" for Miley Cyrus Vehicle». Indiewire. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  12. «So Undercover (Blu-ray/ Digital Copy)». JB Hi-Fi. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  13. «So Undercover (2012)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին – via www.rottentomatoes.com.

Արտաքին հղումներ խմբագրել