Գալիպոլի (ֆիլմ)

ֆիլմ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալիպոլի (այլ կիրառումներ)

«Գալիպոլի» (անգլ.՝ Gallipoli), ավստրալական գեղարվեստական կինոնկար-դրամա՝ նկարահանված 1981 թվականին: Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ուիրը: Գլխավոր դերակատարներն են Մել Գիբսոնն ու Մարկ Լին: Այս կինոնկարը համարվում է լավագույն հակապատերազմական ժապավեններից մեկն աշխարհում. արժանացել է բազմաթիվ ավստրալական և միաջազգային մրցանակների:

Picto infobox cinema.png
Գալիպոլի
անգլ.՝ Gallipoli
Գալիպոլի (ֆիլմ).jpg
«Գալիպոլի» ֆիլմի շապիկը
ԵրկիրFlag of Australia.svg Ավստրալիա
Ժանրպատմական ֆիլմ և ռազմական ֆիլմ[1][2][3][…]
Թվական1981 և մարտի 5, 1982[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ուիր[5][6][7][…]
ՊրոդյուսերRobert Stigwood? և Patricia Lovell?
Սցենարի հեղինակDavid Williamson?, Փիթեր Ուիր և Ernest Raymond?
ԴերակատարներՄել Գիբսոն[5][6][3][…], Բիլ Քեր[5][6][7][…], Mark Lee?[5][3][7][…], Ռոբերտ Գրուբ[5][8], Բիլ Հանթեր[8][9], Դեյվիդ Արգ[5][8], Պոլ Սոնկիլա[9], Հարոլդ Հոփկինս[5], Ռեգ Էվանս[5], Սթիվ Դոդ[9], Դոն Բարկեր[9], Ջոֆ Պարրի[9], Հարոլդ Բեյջենտ[9], Գերդա Նիկոլսոն[5], Լեսի Դեյմեն, Ջեննի Լովել[9] և Ռոն Գրեհեմ[5][6][8]
ՕպերատորՌասել Բոյդ
ԵրաժշտությունԲրայան Մեյ
ՄոնտաժՈւիլիամ Մ. Անդերսոն
Պատմվածքի վայրԱվստրալիա
Նկարահանման վայրԵգիպտոս և Թուրքիա
Տևողություն111 րոպե
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 15064

ՍյուժեԽմբագրել

Ժապավենը պատմում է երկու ընկերների մասին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում են ավստրալական բանակում: Երիտասարդները դեմառդեմ են կանգնում այդ պատերազմի սարսափներին, երբ նրանց ուղարկում են ծառայության դեպի Թուրքիա, որտեղ նրանք մասնակցում են Դարդանելիի օպերացիային: Նրանք մարտնչեցին 1915 թվականի օգոստոսի 7-ին, որին մասնակից դարձան ավստրալական և նորզելանդական զորամիավորումմերը:

«Գալիպոլի» ֆիլմը բաղկացած է երկու մասերից: Առաջին մասում ցուցադրվում է Ավստրալիայի հասարակության կյանքը 20-րդ դարի սկզբներին, այնտեղ բնակվող մարդկանց տրամադրությունները: Ռեժիսորը պատմում է երկու երիտասարդ ընկերների ծանոթության պատմությունը, որոնց միջև շուտով ձևավորվում է ընկերությունը: Սակայն աշխարհում սանձազերծվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ընկերները, ովքեր էությամբ ռոմանտիկներ էին, որպես կամավոր են գրվում Ավստրալիայի բանակում: Նրանց սկզբում ուղարկում են Եգիպտոս, որպեսզի սովորեն զինվորական դպրոցում, որից հետո նրանք ընկնում են իսկական պատերազմի թատերաբեմ: Ընկերները հայտնվում են թուրքական բանակի դեմ մարտնչող զորամիավորումներից մեկում:

Կինոնկարի երկրորդ մասը պատմում է բուն Գալիպոլիի ճակատամարտի մասին, երբ Ավստրալանորզելանդական զորամիավորումները պարտություն կրեցին թուրքական բանակից: Երկու ընկերները սկզբից չգիտեն, որ մասնակցելու են այդ ճակատամարտին, սակայն, ի հեճուկս նրանց, երկուսին էլ ուղարկում են այդ անհուսալի գրոհին՝ ընդդեմ թշնամու գնդացիրների...

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Մել Գիբսոն Ֆրանկ Դանն
Մարկ Լի Արչի Համիլթոն
Հիթ Հարիս պահեստապետ
Հարոլդ Հոփկինս Լես Մակկան
Բիլ Քեեր Ջեք
Ռոբերտ Գրաբբ Բիլլի
Թիմ ՄակՔենզի Բարնեյ
Սթեն Գրին սերժանտ Մաջոր
Չարլզ Լաթհալու Յունուպինգու Զաք
Ռոն Գրեմ Ուոլես Համիլթոն
Գերդա Նիկոլսոն Ռոզա Համիլթոն
Դեվիդ Արգյու Սնոու
Բիլ Հանթեր մայոր Բարթոն
Սթիվ Դոդդ Բիլլի Շեյքսկին

Նկարահանող խումբԽմբագրել

  • Ռեժիսոր՝ Փիթեր Ուիր
  • Մոնտաժ՝ Ուիլյամ Անդերսոն
  • Դեկորացիա՝ Հերբերթ Փինթեր
  • Նկարիչ՝ Ուենդի Ուիր

ՆկարահանումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել