Գալայի հնաոճ իրերի թանգարան
Գալայի հնաոճ իրերի թանգարան (ադրբ.՝ Qala Əntiq Əşyalar Muzeyi), Թանգարանը հիմնադրվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից Գալա պետական պատմական և ազգագրական արգելոցի տարածքում[2]։
Գալայի հնաոճ իրերի թանգարան | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Բաքու[1] |
Թանգարանի շինարարությունը սկսվել է 2010 թվականի հունիսին և ավարտվել 2011 թվականին[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան մասնակցել են թանգարանի բացմանը։
Թանգարանում ցուցադրվում է ավելի քան 800 ցուցանմուշ։ Եռահարկ շենքի առաջին և երկրորդ հարկերում ցուցադրվում են տարատեսակ դեկորատիվ-կիրառական արվեստներ, որոնք ստեղծվել են ադրբեջանցի ժողովրդի կողմից դարեր շարունակ։ Երրորդ հարկում ցուցադրվում են երկրի տարբեր շրջաններից հավաքված իրեր, որոնք արտադրվել են Ավստրիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ուզբեկստանում, Թուրքիայում, Լեհաստանում և այլ երկրներում։ Շենքի առաջին հարկում կան վարչական սենյակներ, հուշանվերների բաժին և վերանորոգման և վերականգնման արհեստանոց, նիստերի դահլիճ։ Հայտնաբերված հնությունները վերականգնվում են այս արհեստանոցում։