Գազ ոսկեզօծ

բույսերի տեսակ
(Վերահղված է Գազ ոսկեգույնից)
Գազ ոսկեզօծ
Գազ ոսկեզօծ
Գազ ոսկեզօծ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Astracantha
Տեսակ Գազ ոսկեզօծ (A. aurea)
Միջազգային անվանում
Astracantha aurea

Գազ ոսկեզօծ (լատին․՝ Astragalus aureus), բակլազգիներ ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է կամ թփիկ, 40-50 սմ բարձրությամբ, շատ փշոտ է։ Ճյուղերը մազմզուկապատ են և խիտ տերևակալած։ Տերևները երկարավուն-ձվաձև են, մազմզուկապատ զույգ փետրաձև, տերևի առանցքն ավարտվում է փշով։ Ծաղիկները նստադիր են, ոսկեգույն, հավաքված 2-15-ական՝ կազմելով յուրահատուկ ծաղկաբույլեր։ Ունդը կլորավուն է կամ ձվաձև, մեծ մասամբ մեկ սերմ է պարունակում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Իրանում և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Ախուրյանի վերին հոսանքներում, Տաշիրի, Ստեփանավանի շրջաններում, Արագածում, Սևանի ավազանում, Գեղարդում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում։ Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում, չոր, քարքարոտ և խճապատ թեքությունների վրա։ Շատ փոփոխական տեսակ է։ Տարբեր վայրերում առանձնյակները միմյանցից զգալիորեն տարբերվում են։ Կովկասում և Հայաստանում մեծ տարածություններ է գրավում։ Աչքի է ընկնում արտակարգ չորադիմացկունությամբ։ Թուփը երբեմն բարձիկանման է։ Հողային պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ։ Լուսասեր է և շոգադիմացկուն, բայց լավ է աճում նաև ստվերոտ վայրերում։ Ապրում է 40-50 տարի։

Կիրառություն խմբագրել

Չափազանց արժեքավոր խեժատու բույս է։ Խեժն օգտագործվում է տեխնիկայում և բժշկության մեջ։ [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 65։