Գազ թրաձև

բույսերի տեսակ
Գազ թրաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ թրաձև (A. xiphidium)
Միջազգային անվանում
Astragalus xiphidium

Գազ թրաձև (լատին․՝ Astragalus xiphidium), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մոխրականաչ, ոչ բարձր փայտացող ճյուղավորվող բնիկով կիսաթուփ է, որը ծածկված է առսեղմ երկար մազիկներով և ունի 30-60 սմ երկարություն։ Տերևների երկարությունը 3–6 սմ է։ Տերևիկները գծային են, 3-5-ական։ Ծաղկակիրները տերևներից բավական երկար են։ Ծաղկաբույլը նոսր է։ Բաժակի երկարությունը 13-15 մմ է, կառուցվածքով խողովակաձև է, ատամները խողովակից բավական կարճ են։ Պսակի երկարությունը 20-25 մմ է։ Պսակաթերթի վերին կեսը սպիտակ է, ներքևինը՝ բաց մանուշակագույն։ Ունդերը բզաձև–գծային են, 3-6,5 սմ երկարությամբ, հորիզոնական անուղղված կամ հետ թեքված, ուղիղ կամ կորացած[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Դարբասի կիրճ, Զորաց քարեր, Շամբ գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Աճում է հողերի ինտենսիվ յուրացվող գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.