Գազարի ճանճ

միջատների տեսակ
Գազարի ճանճ

Գազարի ճանճ (լատին․՝ Psila rosae), պսիլիդճանճերի ընտանիքի միջատ[1][2], գազարի, ստեպղինի, մաղադանոսի և նեխուրազգիների ընտանիքի այլ բույսերի վնասատու։

Նկարագրոություն խմբագրել

Ճանճը, որի երկարությունը՝ 4-5 մմ է, փայլուն սև է՝ կանաչավուն երանգով։ Ձմեռում են հարսնյակները կեղծ կոկոններում (հողում), երբեմն՝ թրթուրները՝ բանջարեղենի պահեստներում։ Առանց ոտքերի թրթուրների երկարությունը հասնում է 10 միլիմետրի[1]։ Առաջին սերնդի ճանճերի թռիչքը՝ մայիսին, խնձորենու և արոսենու ծաղկման սկզբին, երկրորդինը՝ օգոստոսին։ Ձվադրում է (մինչև 120 ձու) բույսերի տակ։ Թրթուրները թափանցում են արմատապտղի մեջ և կրծելով անցքեր են բացում։ Մատղաշ բույսերը հաճախ չորանում են, արմատապտուղները տձևանում են և փտում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում, նաև՝ Հայաստանում։

Պայքարի միջոցառումներ խմբագրել

Ճանճերն իրենց ձվերը դնում են զարգացող գազարի շուրջ․ թրթուրները դուրս գալուն պես փորում են արմատը։ Քանի որ էգ գազարի ճանճերը շատ ցածր են թռչում, կանխարգելման լավագույն մեթոդը բերքի շուրջ առնվազն 2 ոտնաչափ (60 սմ) բարձրությամբ պատնեշ կառուցելն է։ Բերքը ծածկելու համար որպես այլընտրանք կարող է օգտագործվել այգեգործական բուրդը։ Քանի որ գազարի ճանճին գրավում է հենց գազարի հոտը, հարձակումները զսպելու համար հարկավոր է դրա կողքին տնկել հոտավետ ուղեկցող մշակաբույսեր, ինչպիսիք են՝ սոխը և սխտորը[3]։ Պայքարի միջոցառումներից են նաև աշնանավարը, գազարի վաղցանքը, ժամանակին նոսրացումը և ցանքերի տարածությունների մեկուսացումը, միջատասպաններով սրսկումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Christopher Brickell (2002). The Royal Horticultural Society Encyclopedia of Gardening. Dorling Kindersley. ISBN 0-7513-0862-5.
  2. Collin, J.E. (1944). «The British species of Psilidae (Diptera)». Entomologist's Monthly Magazine. London. 80: 214–224.
  3. Andrews, Nick. «Carrot Rust Fly Biology & Management». smallfarms.oregonstate.edu/. Oregon State University. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազարի ճանճ» հոդվածին։