Գաետանո Դ'Ագոստինո

իտալացի ֆուտբոլիստ

Գաետանո Դ'Ագոստինո (իտալ.՝ Gaetano D'Agostino, հունիսի 3, 1982(1982-06-03)[1][2] կամ հունիսի 4, 1982(1982-06-04), Պալերմո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշպան և մարզիչ։ «Ալեսսանդրիա» ակումբի գլխավոր մարզիչն է։

Գաետանո Դ'Ագոստինո
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1982(1982-06-03)[1][2] (41 տարեկան) կամ հունիսի 4, 1982(1982-06-04) (41 տարեկան)
Ծննդավայր Պալերմո, Իտալիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարերիա խմբագրել

Ակումբային խմբագրել

Դ'Ագոստինոն սկսել է ֆուտբոլով զբաղվել իր հայրենի քաղաքի «Պալերմո» ֆուտբոլային դպրոցում։ Այն բանից հետո, երբ նա խաղաշրջաներից մեկում 100-ից ավելի գնդակ է խփել, նրան ուշադրություն են դարձրել «Ռոմա» ֆուտբոլային ակումբի սկաուտները, և 16 տարեկանում նա հայտնվել է ակումբի դպրոցում[3]։ Ե՛վ Զեմանի և Կապելոյի օրոք նա հաճախ մասնակցել է հիմնական կազմի մարզումներին[4]։ Սերիա A-յում իր դեբյուտն է նշել 2000 թվականին «Բրեշիա» ակուբի դեմ խաղում։ Այդ սեզոնին «Ռոման» դարձել է Իտալիայի չեմպիոն, և Գաետանոն, որը բացի «Բրեշիայի» դեմ խաղից ուրիշ ոչ մի խաղի չէր մասնակցել, դառնում է չեմպոնական կազմի մաս[3]։ Սակայն նա չի կարողանում ամրանալ խմբում, և խաղացողի իրավունքների 50 տոկոսը փոխանցվում է «Բարի» ֆուտբոլային ակումբին` դառնալով Անտոնիո Կասսանոյի վերաբերյալ գործարքի մի մաս։ «Բարի»-ում Դ'ագոստինոն 2 խաղաշրջանի ընթացքում անցկացրել է 70 խաղ։ Ակումբն այդ ժամանակ համարվում էր B սերիայի միջին խաղացող։

Գաետանոն պարբերաբար միացել է Իտալիայի ֆուտբոլի ազգային տարբեր տարիքային հավաքականներին։ Իտալիայի երատասարդական հավաքականի կազմում հաղթել է 2004 թվականի Եվրոպայի առաջնությունը։

2003 թվականի վերադարձել է «Ռոմա»` 2003-2004 խաղաշրջանի վերջում հաճախ հայտնվելով դաշտում։ Սակայն այս անգամ էլ չի կարողացել հիմնավորվել հռոմեացիների մոտ և վաճառվել է «Մեսսինա» ակումբին, որը վերադարձել էր A սերիա։ «Անկեղծ ասած` մտածում էի, որ ինձ կհաջողվի ամրանալ «Ռոմայում»», հայտարարել է նա տեղափոխումից հետո[4]։ Դ'Ագոստինոն իրեն լավ էր դրսևորում սիցիլացիների կազմում` մասնակցելով 42 խաղի և խփելով 5 գոլ։

2006 թվականի ամռանը խաղացողը տեղափոխվում է «Ուդինեզե» ակումբ։ Գաետանոն ամրանում է ակումբի հիմնական կազմում, իսկ Գյոկհան Ինլերի գալուց հետո կարողանում է նրա հետ լավ կապ ստեղծել կիսապաշտպանությունում[4]։ Գաետանոյի տաղանդը վերջնականապես բացահայտվում է 2008/09 խաղաշրջանում, որի ընթացքում նա խաղացել է 36 խաղ և ցուցադրել է իր համար բարձր արդունավետություն` խփելով 11 գնդակ[3]։ «Ուդինեզեում» խաղացել է կիսապաշտպանի դիրքում և համարվում է ազատ հարվածների կատարող[4]։ 2007/08 խաղաշրջանում դառնում է A սերիայի առաջնորդ` ըստ արդյունավետ փոխանցումների կատարման արդյունքի[4]։

2008 թվականի դեկտեմբերին Գաետանոն կարող էր հայտնվել Ռուբին ակումբում[5], իսկ 2009 թվականի ամռանը մոտ էր «Յուվենտուս»[6] կամ Ռեալ Մադրիդ[7] ֆուտբոլային ակումբներում հայտնվելուն, սակայն երկու ակումբներն էլ «Ուդինեզե» ակումբի պահանջած գումարը չափազանց շատ են համարում և նրա փոխարեն ձեռք են բերում ուրիշ ֆուտբոլիստներ. «Յուվենտուսը» գնում է Ֆելիպե Մելոյին, իսկ Ռեալը` Խավի Ալոնսոյին[3]։ Ավելի ուշ Ագոստինոն հայտարարում է, որ չի ափսոսում իր չկայացած տեղափոխումների համար. «Ես չեմ զղջում, որ մնացի «Ուդինեզեում»։ Այստեղ իմ տունն է, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում և իմ խղճի առաջ մաքուր եմ»[8]։

2010 թվականի հունիսի 7-ին Դ'Ագոստինոն լքում է «Ուդինեզե» ֆուտբոլային ակումբը` տեղափոխվելով «Ֆիորենտինա», որը գնել էր ֆուտբոլիստի իրավունքների կեսը[9]։ Ակումբի կազմում իր վերջին խաղաշրջանում նա խաղացել է 20 խաղ և խփել է 1 գոլ։

Հավաքական խմբագրել

2004 թվականին Դ'Ագոստինոն Իտալիայի երիտասարդական հավաքականում դառնում է Եվրոպայի չեմպիոն։ 2008 թվականին նոյեմբերի 18-ին Մարչելո Լիպին Դ'Ագեստինոյին հրավիրում է մասնակցելու Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին, սակայն ֆուտբոլիստը չի հայտնվում դաշտում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ռոմա

Իտալիայի երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի առաջնություն։ 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «The Explosion of Gaetano D'Agostino» (անգլերեն). The Offside. 2009 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Денис Орлов (2008 թ․ դեկտեմբերի 7). «Вперед, Даго!». Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. ««Рубин» замахнулся на Гаэтано Д'Агостино». Росбалт. 2008 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. ««Ювентус» близок к завершению переговоров по Д'Агостино». futbol-1960.ru. 2009 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Гаэтано Д'Агостино: «Все игроки мечтают выступать за «Реал»». Sports.ru. 2009 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «Д'Агостино: «Не жалею, что остался в «Удинезе»». Евро-футбол. 2009 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. ««Фиорентина» объявила о приобретении д'Агостино». Чемпионат.ру. 7 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաետանո Դ'Ագոստինո» հոդվածին։