Գաետանո Ամորոզո (իտալ.՝ Gaetano Amoroso, նոյեմբերի 3, 1893(1893-11-03), Միլան, Իտալիայի թագավորություն և Ռոքալումերա, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - ապրիլի 30, 1976(1976-04-30), Միլան, Իտալիա), իտալացի զորապետ, մի քանի պատերազմների մասնակից, ներառյալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները։ Մարտադաշտում սխրանքների համար Իտալիայի բարձրագույն պարգևի, «Մարտական խիզախության համար» ոսկե մեդալի ասպետ (1939)։

Գաետանո Ամորոզո
նոյեմբերի 3, 1893(1893-11-03) - ապրիլի 30, 1976(1976-04-30) (82 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն կամ Ռոքալումերա, Մեսսինա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1893 թվականի նոյեմբերի 3-ին Իտալիայի Թագավորության Ռոքալումերա կոմունայում[1]։ 1914 թվականի փետրվարից Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Լեյտենանտ Գաետանո Ամորոզոն ծառայել է 76-րդ հետևակային գնդում, վիրավորվել է։ Այնուհետև նշանակվել է 255-րդ հետևակային գնդի 402-րդ գնդացրային վաշտի հրամանատար։ 1915 թվականին պարգևատրվել է «Մարտական խիզախության համար» խաչով։ 1916 թվականին դարձել է կանոնավոր բանակի լեյտենանտ (իտալ. Tenente in s.p.e. (servizio permanente effettivo)), իսկ 1918 թվականին ստացել է կապիտանի կոչում։ 1918 թվականին Պյավայի մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Մարտական խիզախության համար» երկու բրոնզե մեդալով։

1919 թվականից մինչև 1923 թվականը ծառայել է ալպիական զորքերում (3-րդ և 6-րդ ալպիական գնդեր)։ 1935-1936 թվականներին մայոր Գաետանո Ամորոզոն 29-րդ հետևակային «Պելորիտանա» դիվիզիայի 3-րդ հետևակային գնդի կազմում մասնակցել է երկրորդ իտալո-եթովպիական պատերազմին։

1938 թվականին «Լիտտորիո» (իտալերեն` Divisione d'Assalto "Littorio") գրոհային դիվիզիայի 1-ին հատուկ ականանետային գումարտակի հրամանատարի պաշտոնում մասնակցել է քաղաքացիական պատերազմին Իսպանիայում և մի քանի անգամ վիրավորվել։ Գեներալ Gervasio Bitossi –ի ներկայացմամբ 1939 թվականի սկզբին Իսպանիայում մղված մարտերի համար պարգևատրվել է «Զինվորական քաջության համար» ոսկե մեդալով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում փոխգնդապետ Գաետանո Ամորոզոն նշանակվում է «Լիտտորիո» (Պարմա) 133-րդ տանկային դիվիզիայի 33-րդ տանկային գնդի հրամանատար։ Հարավսլավիայում սրընթաց կամպանիայից հետո դիվիզիան փոխադրվում է Հյուսիսային Աֆրիկա, որտեղ 1942 թվականի փետրվարին ղեկավարել է դիպուկահարների 12-րդ գունդը (իտալերեն` 12° reggimento bersaglieri) և մի քանի ամիս անց ստացել գնդապետի կոչում։ 1942 թվականի նոյեմբերի 2-ին Էլ Ալամեյնի մոտ տեղի ունեցած երկրորդ ճակատամարտում նրա գունդը պարտության է մատնվել և նա գրերեվարվել է։ Երեք տարի Հնդկաստանում գերության մեջ լինելուց հետո վերադարձել է տուն[1]։ 1949 թվականի նոյեմբերին գտնվել է պահեստազորում։ 1951 թվականին ստացել է բրիգադի գեներալի կոչում, 1963 թվականից` գեներալ-լեյտենանտի[2]։

Ապրել է Հռոմում։ Մահացել է 1975 թվականի ապրիլի 6-ին։ Թաղված է Սանտա Տերեզա դի Ռիվա գերեզմանատանը[1]։

Ընտանիք

խմբագրել
  • Որդի` Սանտի Ամորոզո (ծնվ.`1925 թվական), իտալացի բանաստեղծ

Պարգևներ

խմբագրել
  • «Ռազմական խիզախության համար» ոսկե մեդալ (1939)
  • «Ռազմական խիզախության համար» երկու բրոնզե մեդալներ (1918, 1918)
  • «Ռազմական խիզախության խաչ» (1915)
  • Gaetano Amoroso. Принцип массы = Il principio della massa / E. Schioppo. — Torino, 1931.
  • Gaetano Amoroso. Миномёты и волки в Каталонии = Mortai e Lupi in Catalogna / Lorenzo Rattero. — Torino, 1941.

Գրականություն

խմբագրել
  • Le Medaglie d’Oro al valor militare. [Gruppo Medaglie d’Oro al valor militare d’Italia]. Roma 1965. 804 p.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «GENERALE GAETANO AMOROSO» (իտալերեն). Associazione Nazionale Bersaglieri. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Giuseppe Martelli (1 октября 2005). «Amoroso Gaetano» (իտալերեն). www.noialpini.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին. со ссылкой на книгу: Le Medaglie d’Oro al valor militare. [Gruppo Medaglie d’Oro al valor militare d’Italia]. Roma 1965.

Արտաքին հղումներ

խմբագրել