Գաել Անդոնյան

հայ ֆուտբոլիստ

Գաել Անդոնյան (ֆր.՝ Gaël Andonian, փետրվարի 7, 1995(1995-02-07)[1][2], Մարսել), հայ ֆուտբոլիստ, Մարսելի Օլիմպիկի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան։

Գաել Անդոնյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1995(1995-02-07)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Դիժոն
Համար 13
Պատանեկան կարիերա
2012 Մարսելի Օլիմպիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014 - 2015 Ֆրանսիա Մարսելի 1(0)
2015 - 2016 Ֆրանսիա Դիժոն 5 (1)
Ազգային հավաքական
2015 - ներկա Հայաստան 6(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Գաելը ծնվել է Ֆրանսիայի ծովափնյա, հարավային քաղաքներից մեկում՝ Մարսելում։ Գաելի հայրը՝ Լևոն Անդոնյանը, քաղաքի հայտնի ռիելտորն է։ Մայրը բնիկ բելգիացի է։ Գաելը միշտ երազել է խաղալ Մարսելի Օլիմպիկում, և նրա երազանքը սկսեց իրականանալ, երբ նրան 9 տարեկանում հրավիրեցին Մարսելի Օլիմպիկի ակադեմիա։

Կարիերա խմբագրել

Ֆրանսիայի առաջնությունում Անդոնյանի դեբյուտը իրականացավ 2014 թվականի նոյեմբերի 2-ին «Լանսի» դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց Օլիմպիկի հաղթանակով՝ 2-1[3]։

2015 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Անդոնյանը 2015 թվականի մարտի 21-ին կմեկնի Երևան, որպեսզի ստանա քաղաքացիություն և պաշտոնապես կհրավիրվի Հայաստանի հավաքական[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Marseille vs. RC Lens - Soccerway». soccerway.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Գաել Անդոնյանը վաղը կդառնա Հայաստանի քաղաքացի և մարտի 21-ին կժամանի Հայաստան | Ֆուտբոլ365». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.