Գադսդենի դրոշ (անգլ.՝ Gadsden flag), ԱՄՆ պատմական դրոշ, ամերիկյան հեղափոխության խորհրդանիշերից մեկը։ Դեղին կտավի վրա պատկերված է գալարված բոժոժավոր օձը, որը պատրաստվում է խայթել։ Պատկերի տակ տեղակայվում է անգլերեն «Չկանգնես ինձ վրա» (անգլ.՝ Dont tread on me) զգուշացնող գրառումը։ Դրոշը կրում է գնդապետ Քրիստոֆեր Գադսդենի անունը, ով պատերազմի տարիներին ընտրել էր այն որպես ամերիկյան նավատորմի խորհրդանիշ։ Ներկայումս Գադսդենի դրոշն ասոցիացվում է ամերիկյան «Թեյախմություն» շարժման և լիբերտարիանիստական կուսակցության հետ[1]։

Գադսդենի դրոշ
Տեսակnaval ensign?
Իրավասության տարածքԱՄՆ և Gadsden?
Ընդունված է1775
Գույներդեղին
Պատկերված էC. horridus
ՆախագծողChristopher Gadsden?

Պատմություն խմբագրել

 
Բենջամին Ֆրանկլինի հեղինակած "Միացի՛ր կամ մահացի՛ր" նկարը

Յոթնամյա պատերազմի տարիներին ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Բենջամին Ֆրանկլինը հեղինակում է «Միացի՛ր կամ մահացի՛ր» (անգլ.՝ “Join, or Die”) նկարը։ Նկարի վրա պատկերված էր մասնատված օձի մարմին։ Օձի մարմնի մասերը խորհրդանշում էին ամերիկյան գաղութների տարբեր նահանգները։ Ֆրանկլինի նկարը լայն տարածում է ստանում գաղութաբնակների շրջանում։ Հեղափոխական իրադարձությունների նախաշեմին օձի խորհդրանիշը կրկին սկսում է հրապարակվել թերթերում։ Այն տարածվում է անգլիական գաղութներով՝ հայտվելով թղթադրամների, համազգեստների, վահանակների և դրոշների վրա[2]։ Արագ տարածման հետ մեկտեղ օձի խորհրդանիշը որոշակի ձևափոխությունների է ենթարկվում։ Այն սկսվում է պատկերվել ամբողջական մարմնով, իսկ սովորական օձը փոխարինվում է գալարված բոժոժավոր օձով։ Հայտնի չէ, թե երբ է առաջին անգամ գալարված բոժոժավոր օձը պատկերվել «Չկանգնես ինձ վրա» զգուշացնող գրառման հետ մեկտեղ։ Քրիստոֆեր Գադսդենը ընտրել է այն որպես ամերիկյան նորաստեղծ նավատորմի խորհրդանիշ։ Այդ պահից Գադսդենի դրոշը դառնում է հեղափոխության ամենավառ խորհրդանիշերից մեկը։

Ներկայիս նշանակությունը խմբագրել

Մեր օրերում Գադսդենի դրոշը տարածված է ամերիկյան պահպանողական ուժերի շարքերում։ Այն օգտագործվում է որպես պահպանողական, լիբերտարիանիստական և հայրենասիրական շարժումների խորհրդանիշ։ «Թեյախմություն» շարժումը օգտագործում էր Գադսդենի դրոշը նախագահ Օբամայի հեղինակած առողջապահական նախագծի դեմ անցկացվող ցույցների ժամանակ։ Երբեմն Գադսդենի դրոշը դիտարկվում է որպես ծայրահեղ աջ ուժերի խորհրդանիշ։ Հայտնի են դեպքեր, երբ մարդկանց մեղադրանքներ են առաջադրվել «Չկանգնես իմ վրա» գրառումը մեքենաների, կամ վերնաշապիկների վրա վերարտադրելու համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել