Գագիկ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գագիկ Հմայակի Մարտիրոսյան (հունվարի 14, 1951, Գետամեջ, Հայաստան), Հայաստանի պետական և տնտեսական գործիչ։
Գագիկ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Գետամեջ, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ (1992) |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Կրթություն խմբագրել
- 1958—1968 թթ.՝ սովորել և ավարտել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1985-1992 թթ.՝ սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն խմբագրել
- 1974-1979 թթ. - աշխատել է «Ջերմուկշին» տրեստի Եղեգնաձորի շինմոնտաժային վարչությունում որպես բրիգադավար, վարպետ, գլխավոր ինժեներ, շինմոնտաժային վարչության պետ։
- 1979-1980 թթ. - Եղեգնաձորի մարզային գործադիր միավորման նախագահի տեղակալ։
- 1980-1986 թթ. - աշխատել է «Ջերմուկշին» տրեստի գլխավոր ինժեներ, ապա տնօրեն։
- 1 987-1990 թթ. - Հայկական ԽՍՀ շինարարության մինիստրության արդյունաբերության բաժնի պետ, միևնույն ժամանակ նաև «Արարատշին» տրեստի տնօրեն։
- 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
- 1990-1993 թթ. - ՀՀ շինարարության նախարար։
- 1993-1995 թթ. - ՀՀ պետական նախարար։
- 1995-1998 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարար։
- 1998-1999 թթ. - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։
- 1999-2004 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
- 2004 թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ ազատվելով Հայաստանի կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[1]։
- 2004-2008 թթ. - Հայաստանի վարչապետի խորհրդական։
- 2008 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի խորհրդականի պաշտոնից[2]։
- 2008-2014 թթ. - «ԻՏԵՌԱ» ընկերության փոխնախագահ։
- 2015 թվականից - «ԿԷՍԿ» (Կարելական էներգաիրացման ընկերություն) ընկերության նախագահ։
Ամուսնացած է, ունի որդի և դուստր։
Նախորդող Ռոմեո Ջուլհակյան |
ՀՀ շինարարության նախարար Գագիկ Մարտիրոսյան 1990 - 1993 |
Հաջորդող Ֆելիքս Փիրումյան |
Նախորդող Միրոն Շիշմանյան |
ՀՀ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյան 1995 - 1998 |
Հաջորդող Մերուժան Միքայելյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Գագիկ Մարտիրոսյան 11 ապրիլի 1998 - 15 հունիսի 1999 |
Հաջորդող Վահան Շիրխանյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյան 15 հունիսի 1999 - 23 մարտի 2004 |
Հաջորդող Անդրանիկ Անդրեասյան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին։ Վերցված է 2015-04-07
- ↑ «Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-23-ին։ Վերցված է 2015-10-03