Գագիկ Ունիսի Հաջոյան (1972 մայիսի 15, Ջրաշեն, Հայկական ԽՍՀ - 1992 օգոստոսի 3, Արծվաշեն, Գեղարքունիքի մարզ, ՀՀ), Արցախյան պատերազմի մասնակից, «Արիության համար» հետմահում մեդալակիր։

Գագիկ Հաջոյան
Ծնվել էմայիսի 15, 1972(1972-05-15)
Մահացել էօգոստոսի 3, 1992(1992-08-03) (20 տարեկանում)

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1972 թվականի մայիսի 15-ին Ջրաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) եզդիական ընտանիքում։ Արցախյան պատերազմի տարիներին Գագիկ Հաջոյանը ավելի քան 500 եզդիների թվում էր, որոնք մարտի մեկնեցին հանուն իրենց հայրենիքի՝ Հայաստանի։

Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 3-ին պաշտպանելով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղը։

Գագիկ Հաջոյանի աճյունը հանգչում են Եռաբլուր պանթեոնում։

2002 թվականի ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ազիզ Թամոյան // «Եզդի Ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում», «Սպիկա» հրատարակչություն, 2010 թ.

Արտաքին հղումներԽմբագրել