Գագիկ Գալստյան

հայ շինարար

Գագիկ Շաղաբեգի Գալստյան (փետրվարի 8, 1952(1952-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2011), պրոֆեսոր (2014): Շինարարների միության նախագահ (2005): ՀՃՇՊՀ ռեկտոր (2014)[1]։ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր[2]։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարար (2019)։

Գագիկ Գալստյան
Ծնվել էփետրվարի 8, 1952(1952-02-08) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1980)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունշինարար
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և «Դրաստամատ Կանայան» մեդալ
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն

Կենսագրություն խմբագրել

Գագիկ Գալստյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 8-ին, Երևանում։ 1974 թվականին եղել է «Երարդշին» տրեստի I-ին շինվարչության վարպետ, 1975-1985 թվականներին՝ «Երարդշին» տրեստի I-ին շինվարչություն՝ աշխղեկ, ապա ավագ աշխղեկ։ 1980 թվականին ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը և ստացել ինժեներ-շինարարի որակավորում։ 1993 թվականից եղել է «Հորիզոն 95» շինարարական ընկերության հիմնադիրը, 2001 թվականից՝ «Արխմոնսրոյ» շինարարական ընկերության հիմնադիրը, 2009 թվականից՝ «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրը ։ 2005 թվականից Հայաստանի շինարարների միության նախագահն է, 2009 թվականից՝ «Հորիզոն Թրեյդ» շինարարական ընկերության հիմնադիրն է։ 2008 թվականին, միաժամանակ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր։ 2012 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2014 թվականին Գալստյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ 2014 թվականին ընտրվել է ՃՇՀԱՀ ռեկտորի պաշտոնում[3]։

Մասնակցություն ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին խմբագրել

  • Երևանի քաղաքապետարանի շենք
  • Կառավարական թիվ 3 շենքը
  • «Պրոմեթեյ» ԲԲԸ վարչական շենք և բանկ
  • «Մոսկվա» կինոթատրոնի շենքը
  • «Իբիս» և «Ալեքսանդր» հյուրանոցներ
  • «Օջախ» ռեստորանային համալիր
  • «Պատիո» և «Կակտուս» ռեստորաններ
  • Ստեփանակերտի օդանավակայանը Արցախում
  • Նախագահական նստավայրի նիստերի դահլիճը Արցախում
  • Դպրոց և մանկապարտեղ Ավան թաղամասում
  • «Ամերիա գրուպի» բանկի «Կամար» բիզնես կենտրոն
  • Մեղրի ազատ տնտեսական գոտու վարչական շենք
  • Մ 6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 10 կմ
  • «ԷՅՋ-էՅ-ԲԻ-ՍԻ», «ԱՇԻԲ» մասնաճյուղեր։
  • «ԷյՓԻՋԻ Տեխնոպարկ» (Թումո) կենտրոն։
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենք։
  • Հյուրանոց և առողջարանային համալիր Ջերմուկում։
  • Հյուրանոցներ Հյուսիսային պողոտայում։
  • Բնակելի, առևտրային, վարչահասարակական,առողջապահական համալիրներ Երևանում։
  • Թիվ 21 ռուսական դպրոց։
  • Գյուղմթերքի լաբորատորիան
  • Առողջարանային և հյուրանոցային համալիրներ
  • Սուրբ Սարգիս եկեղեցին Նոր Նորքում
  • Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի
  • Բաց Խորան, Արշիլ Գորկու թանգարան, Հին վեհարան, Դիվանատան նոր շենք, Նոր Մկրտարան, Գևորգյան հոգևոր ճեմարանի 2-րդ մասնաշենք և այլ կառույցներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ Նախագահի հրամանագրով «Անանիա Շիրակացու» մեդալ՝ հանրապետության շինարարության բնագավառում ունեցած մեծ ներդրումների և որակի համար (2006)։
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկրի պատվավոր կոչում՝ Երևանի Քաղաքապետարանի շենքի իրականացման համար։
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ՝ քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ներդրումների և բարձրորակ աշխատանքի համար (2008)։
  • Եկեղեցաշինության մեջ զգալի ավանդի համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվո շքանշան (2008)։
  • Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալ՝ շինարարության ոլորտում ցուցաբերած նշանակալի հաջողությունների համար (2009)։
  • ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ՝ ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցման համար (2010)։
  • Եկեղեցաշինության մեջ մեծ ավանդի և բարերարության համար Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Պատվո բարձրագույն շքանշան (2011)։
  • ԼՂ Հանրապետության «Անանիա Շիրակացու» մեդալ՝ շինարարական արդյունաբերության մեջ մեծ ներդրումների համար (2011)։
  • ՀՀ վարչապետի հրամանագրով ոսկե մեդալ` շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման համար (2012)։
  • Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Իտալիայի ասպետի շքանշան` հայ-իտալական գործարար կապերի և համագործակցության համար (2012)։
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ՝ Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար (2013)։
  • Երևանի քաղաքապետի «Արգիշտի առաջին» շքանշան՝ Երևանի 2797-րդ տարեդարձի օրը գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի և մեծ վաստակի համար (2015)։
  • ՀՀ նախագահի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95 ամյա հոբելյանի օրը (2016)։
  • Ռուսաստանի դաշնության շինարարների միության «Շինարարության ոլորտում մատուցած ծառայությունների համար» (2016)։
  • Մոսկվայի ազգային պետական շինարարական համալսարանի «Շինարարական կրթության և գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների համար» (2016)։
  • ՀՀ Նախագահի հրամանագրով «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2016)։
  • ՀՀ պաշտպանության նախարարի «Դրաստամատ Կանայան» մեդալ ՃՇՀԱՀ-ի և ՊՆ-ի համագործակցության շրջանակներում՝ նախարարության շինարարական օբյեկտների վերանորոգման, վերակառուցման և ուժեղացման աշխատանքներին աջակցելու համար (2017)։
  • ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի «5-րդ բրիգադ, 25 տարի» հոբելյանական մեդալով՝ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար (2018)։
  • ՀՀ վաստակավոր շինարար, 2019[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գագիկ Գալստյանն ընտրվել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի պաշտոնում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-08-10 
  2. «Ռեկտոր»։ nuaca.am։ Վերցված է 2019-08-10 
  3. «Գագիկ Գալստյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-08-10 
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-08-10