Գաբրիել Վիտկոպ

ֆրանսիացի գրող

Գաբրիել Վիտկոպ (օրիորդական ազգանունը՝ Մենարդո (ֆր.՝ Gabrielle Wittkop), (մայիսի 27, 1920(1920-05-27)[1][2], Նանտ[3] - դեկտեմբերի 22, 2002(2002-12-22)[1][2], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]), ֆրանսիացի գրող։ Նրա հայտնի ստեղծագործություններից է «Դիասերը» (1972 թվական), որում առաջին դեմքով պատմվում է հերոսի՝ դիակների հետ սեռական հարաբերությունների մասին։

Գաբրիել Վիտկոպ
ֆր.՝ Gabrielle Wittkop
Ծննդյան անունֆր.՝ Gabrielle Ménardeau
Ծնվել էմայիսի 27, 1920(1920-05-27)[1][2]
ԾննդավայրՆանտ[3]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 2002(2002-12-22)[1][2] (82 տարեկան)
Վախճանի վայրՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ժանրերվեպ և պոեզիա
ԱմուսինJustus Franz Wittkop?

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Վիտկոպը ծնվել է 1920 թվականի մայիսի 27-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում։ 4 տարեկան հասակում սովորել է կարդալ, իսկ 6 տարեկանում սկսել է կարդալ ֆրանսիացի դասականներին։ Հայրն ունեցել է հարուստ գրադարան։ Գաբրիելը դպրոց չի հաճախել, զբաղվել է ինքնակրթությամբ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հատուկ հետաքրքրություն էր առաջացնում նրա մոտ 18-րդ դարի գրականությունը։

Շրջափակման տարիներին Գաբրիելը Ֆրանսիայում ծանոթանում է Յուստաս Ֆրանց Վիտկոպի ՝ գերմանացի դասալիքի հետ և օգնում նրան խուսափել բանտից։ Չնայած նրա սեռական կողմնորոշման և նրանց միջև 20 տարվա տարբերության, նրանք ամուսնանում են և պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին տեղափոխվում են Գերմանիա։

1966 թվականին Գաբրիել Վիտկոպը հրատարակում է իր առաջին՝ « E. T. A. Hoffmann in Selbstzeugnissen und Bilddokumente» գիրքը գրված գերմաներենով, որը նվիրված էր Հոֆմանին և այդ ժամանակից ի վեր նա սկսում է ակտիվ համագործակցել թերթերի և ամսագրեր հետ ներառյալ Frankfurter Allgemeine Zeitung-ը։ 1972 թվականին լույս է տեսնում նրա առաջին ստեղծագործությունը՝ «Դիասեր»-ը, որտեղ գրողը անդրադառնում է մահվանը։ Վիտկոպը շատ է ճանապարհորդում աշխարհով մեկ, որի արդյունքը դարձավ «Ս.-ի մահը» (1975) ստեղծագործությունը և «Սպիտակ ռաջաներ» վեպը։ «Ս.-ի մահը» համահունչ է Թովմաս Մաննի «Մահ Վենետիկում»-ի հետ։ «Ս.-ի մահը» պատմություն է բրիտանացի հոմոսեքսուալի մասին, ով մեռնում է Բոմբեյի պոռնկատանը։

1986 թվականին կյանքից հեռանում է Գաբրելի ամուսինը՝ Յուստաս Վիտկոպը, որը երկար ժամանակ տառապում էր Պարկինսոնի համախտանիշով։ Այս միջադեպը Գաբրիել Վիտկոպը նկարագրում է իր «Մոլախինդ կամ թույն» (1988) գրքում։ 2001 թվականի իր ծննդյան օրը Վիտկոպը, ով հիվանդ էր թոքերի քաղցկեղով որոշում է ինքանասպանություն գործել։ Իր նամակում նա այսպես է խոսում իր որոշման մասին.- «Ես պատրաստվում եմ մեռնել այնպես ինչպես ապրել եմ՝ ինչպես ազատ մարդը...ես ազատ մարդ եմ, իսկ մեր ժամանակներում այդպիսինները քիչ են։ Ազատ մարդը չի վազում փառքի ետևից»։ Գաբրել Վիտկոպը հեռացել է կյանքից 2002 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանկֆուրտում սեփական կամքով։

Գրականություն խմբագրել

  • Դիասեր / Le Nécrophile
  • Ս.-ի մահը / La Mort de C.
  • Les rajahs blancs
  • Hemlock, ou, Les poisons
  • Les départs exemplaires
  • Sérénissime assassinat
  • Le Sommeil de la raison
  • La Marchande d’enfants
  • Chaque jour est un arbre qui tombe
  • Carnets d’Asie

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #124092020 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել