Գաբրիել Վինիսիուս Մենինո (պորտ.՝ Gabriel Vinicius Menino,սեպտեմբերի 29, 2000(2000-09-29), Morungaba, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Պալմեյրաս» ակումբի կիսապաշտպան։ Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Գաբրիել Մենինո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 2000(2000-09-29) (23 տարեկան)
Ծննդավայր Morungaba, Սան Պաուլու, Բրազիլիա
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Մորունգաբայի (Սան Պաուլու նահանգ) բնիկ Գաբրիելը ֆուտբոլ է սկսել խաղալ «Գուարանի» ակումբի ակադեմիայի կազմում։ Այնտեղ նրան նկատել են «Պալմեյրաս» ակումբի սկաուտները, և 2017 թվականից Մենինոն արդեն մարզվում էր այդ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Նույն թվականին նա նվաճել է Բրազիլիայի մինչև 17 տարեկանների գավաթը «Պայմեյրաս»-ի մինչև 17 տարեկանների թիմում[1]։ 2019 թվականի նոյեմբերին Գաբրիելը սկսել է մարզվել «Պալմեյրաս»-ի առաջին թիմի հետ՝ նախապատրաստվելով 2020 թվականի մրցաշրջանին[2]։ 2020 թվականի հունվարի 22-ին նորամուտ է ունեցել «Պալմեյրաս» ակումբի հիմնական կազմում՝ Պաուլիստա լիգայի «Իտուանո» ակումբի դեմ մրցախաղում[3][4]։

2020 թվականի մարտի 4-ին նորամուտ է ունեցել Լիբերտադորեսի գավաթում՝ արգենտինական «Տիգրե» ակումբի դեմ մրցախաղում[5]։ 2020 թվականին ընդհանուր առմամբ անցկացրել է 12 մրցախաղ և խփել՝ երեք գոլ։ Օգնել է իր թիմին պատմության մեջ երկրորդ անգամ հաղթել մրցախաղում։ Նաև 2020 թվականին նվաճել է Բրազիլիայի գավաթը և Սան Պաուլու նահանգի առաջնությունը։ 2021 թվականին հինգ հանդիպում է անցկացրել Լիբերտադորեսի գավաթում և երկրորդ անգամ անընդմեջ «Պալմեյրաս»-ի հետ նվաճել է այդ գավաթը[6]։

2018 թվականից հանդես է եկել Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gabriel Menino profile» (պորտուգալերեն). Palmeiras.com.br.
  2. «Palmeiras vai negociar jogadores após anunciar subida de garotos; veja quem pode deixar o clube» (պորտուգալերեն). Globoesporte. 2019 թ․ նոյեմբերի 25.
  3. «Dudu e Lucas Lima em sintonia e Gabriel Menino organizando: a estreia do Palmeiras no Paulistão» (պորտուգալերեն). Terra. 2020 թ․ հունվարի 23.
  4. «Ituano vs. Palmeiras» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ հունվարի 22.
  5. «Tigre vs. Palmeiras» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ մարտի 4.
  6. «A América continua verde! Palmeiras bate Flamengo e leva o tri da Libertadores; assista à festa do título» (պորտուգալերեն). Globo. 2021 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Gabriel Menino - National team» (անգլերեն). Transfermarkt.com.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Профиль на официальном сайте «Палмейраса» (պորտ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Մենինո» հոդվածին։