Գաբրիել Կառլ

ֆուտբոլիստ

Գաբրիել Կառլ (ֆր.՝ Gabrielle Carle, հոկտեմբերի 12, 1998(1998-10-12)[1], Քվեբեկ քաղաք, Կանադա), կանադացի ֆուտբոլիստուհի, որը հանդես է գալիս պաշտպանի և կիսապաշտպանի դիրքում[3][4]։ Խաղում է NCAA առաջնությունում՝ «Սեմինոլսի» կազմում, որը Ֆլորիդայի պետական համալսարանի թիմն է։ 2015 թվականից հանդես է գալիս Կանադայի ազգային հավաքականում։ 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Գաբրիել Կառլ
Քաղաքացիությունը  Կանադա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1998(1998-10-12)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Քվեբեկ քաղաք, Կանադա
Հասակ 1,68 ± 0,001 մետր[2]
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Կանադա Դիամո դե Քվեբեկ
2017— Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆլորիդա Սթեյթ Սեմինոլս 41 (2)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018 Կանադա Դինամո դե Քվեբեկ 6 (3
Ազգային հավաքական
2014 Կանադա Կանադա (մինչև 17) 4 (0)
2016—2018 Կանադա Կանադա (մինչև 20) 8 (4)
2015— Կանադա Կանադա 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Գաբրիելն ավարտել է Մոնրեալի Սեն Լորան դպրոցը։ Խաղացել է «Դինամո Դե Քվեբեկի» կազմում։ 2013 թվականին և 2014 թվականին Կառլն ստացել է մինչև 15 և 16 տարիքային խմբերի լիգաներում ամենաթանկ խաղացողի մրցանակը։ 2015 և 2016 թվականներին նա Քվեբեկի նահանգի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իր տարիքային խմբում[5]։

2014 թվականին Կանադայի հավաքականի կազմում խաղացել է մինչև 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում։ 2015 թվականին հիմնական հավաքականի կազմում Գաբրիելը խաղացել է Պանամերիկյան խաղերում, որտեղ Կանադայի թիմն զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նա մասնակցել է նաև Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարին, եղել է թիմի պահեստայինների թվում՝ եզրափակիչ մրցաշարի համար[5]։

2017 թվականին Կառլը ընդունվել է Ֆլորիդայի նահանգի համալսարան՝ «մարզական ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ և հանդես է եկել համալսարանի թիմի կազմում[6]։ Առաջին մրցաշրջանում համալսարանի թիմի կազմում անցկացրել է քսանմեկ խաղում, որոնցից 19-ն անցկացրել է ամբողջությամբ, խփել է մեկ գնդակ և կատարել է մեկ գոլային փոխանցում։ 2018 թվականին Գաբրիելը մասնակցել է քսան հանդիպման՝ Կանադայի հավաքականի կազմում մասնակցելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթին։ «Սեմինոլսի» կազմում նա դարձել է NCAA առաջնության հաղթող[7] և ընդգրկվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում։ Մրցաշրջանի խաղերում Կառլը խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. «Gabrielle Carle Canada Profile». Canadian Soccer Association.
  4. «Gabrielle Carle Olympic Profile». Olympics. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Gabby Carle». seminoles.com (անգլերեն). Florida State University. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  6. «Gabrielle Carle signe à Florida State» [Gabrielle Carle Signs with Florida State]. Sports Ambitions. 2017 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին.
  7. Walsh, Chuck (2020 թ․ սեպտեմբերի 25). «Gabby Carle: Her Best is Yet to Come». Top Drawer Soccer.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Կառլ» հոդվածին։