Գաբոր Գարայի (հունգ.՝ Garai Gábor, հունվարի 27, 1929(1929-01-27)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - սեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, քննադատ։

Գաբոր Գարայի
Ծնվել էհունվարի 27, 1929(1929-01-27)[1][2][3]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1987(1987-09-09)[1][2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուհունգարերեն[4]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԿուսակցությունՀունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
ՊարգևներԿոշութի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ և SZOT մրցանակ
Գաբոր Գարայի Վիքիքաղվածքում

ԿենսագրությունԽմբագրել

Գաբոր Գարային ծնվել է 1929 թվականին Բուդապեշտում: 1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Սովորել է Կորվինի համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել։ 1950-1958 թվականներին աշխատել է Հունգարիայի պետական երկաթուղում, 1958-1960 թվականներին՝ «Եվրոպական հրատարաչությունում», 1960-1964 թվականներին՝ «Élet és Irodalom» հունգարական գրական ու քաղաքական ամսագրում։ 1966-1980 թվականներին եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության քարտուղարը, 1968-1972 թվականներին գլխավոր խմբագրի տեղակալ, 1964-1968 և 1972-1976 թվականներին՝ Հունգարիայի գրողների միության քարտուղար, 1982 թվականից՝ Հունգարիայի ՊԵՆ ակումբի նախագահ[5][6]:

1953 թվականին ամուսնացել է Լասլո Շարոլտավալի հետ։

Գրական գործունեությունԽմբագրել

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Լարված օրեր») լույս է տեսել 1956 թվականին։ «Երգ հանուն առողջության» ժողովածուի համար 1959 թվականին արժանացել է Աթիլա Յաժեֆի անվան 2-րդ կարգի մրցանակի։ Հեղինակել է «Մարդկային արարողություն», «Միջերկրածովյան աշուն» և այլ ժողովածուներ։ Գաբոր Գարային աչքի է ընկնում թեմաների մեծ հարստությամբ։ Փիլիսոփայական բարդ թեմաները նա դարձնում է բանաստեղծություն։ Նրա համար հատկանշական է ձևի հղկվածությունը և գաղափարական խորին բովանդակությունը[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC04834/04989.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  4. Identifiants et Référentiels (фр.)ABES, 2011.
  5. Garai Gábor emlékoldal
  6. Garai Gábor
  7. Հունգար բանաստեղծները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գաբոր Գարայի հոդվածին