Գաբի (փիղ)

առաջին ասիական փիղը, որը ծնվել է Իսրայելում՝ արհեստական բեղմնավորման շնորհիվ

Գաբի, առաջին ասիական փիղը, որը ծնվել է Իսրայելում՝ արհեստական բեղմնավորման շնորհիվ[1][2]։ Նրա վեցժամյա ծնունդին համացանցի միջոցով հետևել է մոտ 350 000 մարդ 108 երկրներից[3]։ Հեռարձակումն իրականացվել է Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու կայքում, որը համակարգել է հղիությունն ու ծնունդը փղերի արհեստական սերմնավորման իր ծրագրի միջոցով։

Գաբի
Տեսականազատության մեջ ապրող միջատներ և առանձնյակ
Սեռարու
Ծնվել էդեկտեմբերի 10, 2005(2005-12-10) (18 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի
Երկիր Իսրայել
ՏերԵրուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգի
ԾնողներԹամար

Գաբիի ծննդյան նախադրյալներ խմբագրել

1993 թվականին Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու փղագոմը Երուսաղեմի քաղաքապետ Թեդդի Կոլեկի աջակցությամբ զբաղվել է միջոցների հավաքմամբ՝ Թաիլանդում ասիական փղի 50 000 դոլար արժողությամբ էգ գնելու համար[3]։ 2001 թվականի սեպտեմբերին կենդանաբանական այգին Ռամաթ Գանի Սաֆարի կենդանաբանական կենտրոնի կողմից ստացել է 5-ամյա արու փիղ[4]։ Կենդանաբանական այգում այդ փղին անվանել են Թեդի, իսկ էգ փղերից մեկին՝ «Թամար»՝ ի պատիվ քաղաքապետի և նրա կնոջ[5]։ Ինչ-ինչ պատճառներով Թեդին չի կարողացել բեղմնավորել փղերից ոչ մեկին։

Ի վերջո, Կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Գաբի Էշքարն առաջարկել է սկսել փղերի արհեստական սերմնավորում[6]։ Թամարն ընտրվել է պրոցեդուրայի անցկացման համար, և նրա վերարտադրողական ցիկլն առել են շարունակական վերահսկողության տակ։ Երբ եկել է ճիշտ ժամանակը, Ուիփսնեյդի կենդանաբանական այգու Էմեթ անունով փղից (Բեդֆորդշիր կոմսություն, Մեծ Բրիտանիա) ստացվել է սերմնահեղուկ և չոր սառույցի մեջ տեղափոխվել Իսրայել[7]։ Փիղը հղիացել է երկու տարվա ընթացքում՝ բեղմնավորման չորս փորձերից հետո։ Նախագիծն իրականացվել է Reproduction Management Institute for Zoo Biology and Wildlife Research թիմի հետ համատեղ (Բեռլին)[6]։

Թամարը 20 տարեկան էր, այդ պատաճառով նրա հղիությունը համարվում էր ռիսկային, քանի որ ասիական փղերը սովորաբար սկսում են բազմանալ 12-ից մինչև 15 տարեկան հասակում, և դա Թամարի առաջին հղիությունն էր[8]։ Հղիության 21 ամիսների ընթացքում[2] նրան տասնյակ անգամներ կատարել են ուլտրաձայնային հետազոտություն[8]։ Հետազոտոիթյուներից մի քանիսի արդյունքները հրապարակվել են կենդանաբանական այգու կայքում՝ հանրության հետաքրքրությունը մեծացնելու համար։ Հադասի հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկները վերլուծել են փղերի արյան նմուշները, որպեսզի վերահսկեն հղիությունը և կանխագուշակեն ծննդաբերության սկիզբը, ինչը ճի հաջողվել կատարել օրվա ճշգրտությամբ։

Ծնունդ և վաղ մանկություն խմբագրել

 
Մեկամյա Գաբին (ձախից) իր մոր Թամարի հետ, հունվար, 2007

Գաբիի ծնունդին կենդանաբանական այգու կայքում հեռարձակման շնորհիվ հետևել է աշխարհի 108 երկրներից ավելի քան 350 000 մարդ։ Անասնաբույժները դադարեցրել են հեռարձակումը չորս ժամ հետո՝ վախենալով ծննդաբերության բարդություններից։ Երկու արտասահմանյան անասնաբույժների և իսրայելցի գինեկոլոգի հետ խորհրդակցելուց հետո կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժը Թամարին ներարկել է կալցիում, նրան մերսում է արել և կապել նրա ոտքը, որպեսզի արագացնի ծննդաբերությունը։ Երկու ժամ անց ծնվել է Գաբին։

90 կիլոգրամ քաշով փղիկը ծնվել է 2005 թվականի դեկտեմբերի 10-ին՝ առավոտյան 6։10-ին[2][8]։ Ծնվելուց անմիջապես հետո անասնաբույժները նորածնին փաթաթել են սրբիչների մեջ և վրան շաղ տվել թեփ, որպեսզի տաքացնեն նրան, իսկ հետո հանձնել են մորը, որը շարունակել է խնամել որդուն[9]։ Կենդանաբանական այգու աշխատակիցները փղիկին անվանել են դոկտոր Գաբի Էշքարի պատվին, որը մահացել է 2004 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ[6]։

Իր ակտիվ և ուրախ բնավորության շնորհիվ Գաբին միանգամից դարձել է կենդանաբանական այգու այցելուների սիրելին[10]։ 2006 թվականի դեկտեմբերի 15-ին կենդանաբանական այգին տոնել է Գաբիի ծննդյան առաջին օրը՝ փուչիկներով և այցելուների համար նվերներով և հենց Գաբիի համար 100 կիլոգրամանոց տորթով[11]։

Տեղափոխում Թուրքիա խմբագրել

 
Գաբին (ձախից) և Թամարը: Հոկտեմբեր, 2009

Գաբին իր մոր՝ Թամարի և մյուս երեք փղերի հետ ապրել է գրեթե 5 տարի։ 2010 թվականին Գաբին դարձել է ագրեսիվ և հակասոցիալական. դա բնորոշ վարքագիծ է 5-ամյա արու փղի համար[10]։ Որոշվել է նրան ուղարկել Թուրքական Գազիանթեփ քաղաքի կենդանաբանական այգի, որտեղ նա կկարողանա սերունդ տալ և ավելացնել ասիական փղերի պոպուլյացիան անազատության մեջ[12]։

Տեղափոխվելուց մի քանի ամիս առաջ կենդանաբանական այգու աշխատակիցները Գաբիին սովորեցրել են ծովային նավարկության համար նախատեսված հատուկ վանդակի[10]։ 2010 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը Գաբին բեռնատարով ուղարկվել է Հայֆայի նավահանգիստ, որտեղ նա միացել է Ռամաթ Գանի Սաֆարի կենդանաբանական կենտրոնից երկու այլ ասիական փղերի, գետաձիու, զեբրայի և մի քանի լեմուրմերի։ Հոկտեմբերի 4-ին ամբողջ խումբը մեկնել էր Թուրքիա։ Կենդանիները ժամանել են հաջորդ օրը և բեռնատարով ուղարկվել են Գազիանթեպ։ Գաբին և մյուս երկու փղերը դարձել են Գազիանթեպի կենդանաբանական այգու առաջին փղերը[1]։

Արհեստական սերմնավորման այլ փորձեր խմբագրել

2007 թվականին Երուսաղեմի կենդանաբանական այգում հաջողությամբ արհեստական սերմնավորում են իրականացրել Աբիգայլ անունով մեկ այլ փղիկի։ Սակայն 2009 թվականի հուլիսին 32-ամյա փիղը և նրա չծնված ձագը մահացել են ծննդաբերության ժամանակ առաջացած բարդություններից[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lidman, Melanie (2010 թ․ հոկտեմբերի 4). «Israeli 'aid ships' carry 4-legged animals to Turkey». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 Lis, Jonathan (2005 թ․ հոկտեմբերի 12). «Jerusalem zoo celebrates birth of baby Asiatic elephant». Haaretz. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 Stromberg, David (2010 թ․ օգոստոսի 22). «A Life of Its Own». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Asian Elephants at the Ramat Gan Safari». asianelephant.net. 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Doron, Shai (2007 թ․ փետրվարի 4). «The Zoo's No. 1 Friend». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 6,2 Eisen, Sarah K. (2007 թ․ հունիսի 28). «Jerusalem Biblical Zoo a World Leader in Protecting Endangered Species». Israel21c. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «How Emmett sired a calf in Jerusalem». zsl.org. 2004 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 8,2 Elliman, Wendy Where the Wild Things are Healed (und). — Hadassah Women's Zionist Organization of America. — Т. 91. — № 3. Архивировано из первоисточника 23 Հուլիսի 2011. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  9. HaLevi, Ezra (2005 թ․ դեկտեմբերի 13). «Endangered Baby Elephant Born in Jerusalem´s Biblical Zoo». Arutz Sheva. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. 10,0 10,1 10,2 Lis, Jonathan (2010 թ․ հոկտեմբերի 3). «Gabi the Jerusalem elephant to set sail for his new home in Turkey». Haaretz. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. «Tisch Family Zoological Gardens – 2006 Report» (PDF). Jerusalem Foundation. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. «Furry Israeli 'flotilla' heads toward Turkey». hurriyetdailynews.com. 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. «Biblical Zoo's elephant Abigail loses tug-of-war with death». Elephant News. 2009 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել