Բևեռացնող լանդշաֆտի տեսություն


Բևեռացնող լանդշաֆտի տեսությունը առաջադրվել է 70-ական թվականներին Բ. Ռոդոմանի կողմից։ Այն առաջին հերթին կապված է ուրբանիզացիայի անընդհատ աճով։

Էությունը խմբագրել

Տեսության հիմնական գաղափարն այն էր, որ աճող քաղաքը չխանգարեր բնական լանդշաֆտին։ Դրա համար անհրաժեշտ էր այդ երկու բևեռները որքան կարելի է իրարից առանձնացնել, և դրանց միջև ընկած մյուս բոլոր տարածքները տեղաբաշխել այնպես, որպեսզի դրանք ծառայեն որպես միջնաշերտ, նվազեցնեն քաղաքակրթության և բնության միջև եղած անմիջական շփումը։ Այստեղից էլ բխում է բացարձակ (իդեալական) բևեռացնող լանդշաֆտի կառուցվածքը, որում գոյակցում են երեք մեկուսի աշխարհներ`

  • Ամենօրյա գործնական
  • կիսավայրի և վայրի բնություն
  • տարածք ռեկրեացիայի համար[1]։

Համաձայն տեսության այդ աշխարհներից առաջինը պետք է ներկայացվի քաղաքի հին միջուկով` քաղաքային կենտրոնով, որտեղ կենտրոնացված է առևտուրը, կենցաղային ծառայությունները, մասամբ ուսումնական, բժշկական, սպորտային հաստատությունները, ինչպես նաև ամբողջ սելիտեբային զոնան։ Դեպի կուսական բնություն անցումը իրագործվում է հողագործական և անասնապահական ֆունկցիոնալ զոնաների միջոցով, հանգստի ու տուրիզմի համար նախատեսված մերձքաղաքային պարկերի բարձր ինտենսիվությամբ, որոնք հերթափոխվում են բնական խոտհարքերով, արոտավայրերով, անտառներով և վերջապես բնական արգելոցներով։

Կիրառությունը խմբագրել

Այս կարգի ֆունկցիոնալ զոնավորումը իր կիրառությունն է գտնում քաղաքների, արդյունաբերական հանգույցների և հատկապես շրջանային պլանավորման նախագծման ժամանակ։ Վերջին ժամանակներս այն սկսել են օգտագործել նաև բնության պահպանության տարածքային համալիրային սխեմաների մշակման ժամանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Б.Б. Родоман, Поляризованная геграфия и город будущего, Москва, 2001.
  2. Ռ.Խ. Գագինյան, Բնաշխարհագրական տեսություններ, Երևան, 2010թ.:

Աղբյուրներ խմբագրել

Б.Б. Родоман, Поляризованная геграфия и город будущего, Москва, 2001.

Ռ.Խ. Գագինյան, Բնաշխարհագրական տեսություններ, Երևան, 2010թ.: