Բևեռային որոր

թռչունների տեսակ
(Վերահղված է Բևեռային ճայից)

Բևեռային որոր կամ իսլանդական որոր (Larus glaucoides)[1], որորների (Laridae) ընտանիքի խոշոր թռչուն։

Բևեռային որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Larus glaucoides
Meyer, 1822
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

 
Բևեռային որորը ջրի վրա

Բոլոր տեսակները ֆենոտիպորեն ներկված են բաց տոներով և մուգ գույնի փետուրները բացակայում են։ Սեռահասուն ձևերը ունեն բաց մոխրագույն փետրածածկ և դեղնականաչավուն կտուց։ Ոչ հասուն տեսակների մոտ կտուցը որպես կանոն ներկված է բաց գույնով։

Պոչը փոքր-ինչ ավելի մուգ է և ունի վարդագույն երանգ։ Բևեռային որորի արձակած ձայները նման են արծաթափայլ որորի (Larus argentatus) ձայներին։ Մարմնի երկարությունը կազմում է 50-66 սմ, իսկ թևերի չափը՝ մինչև 140 սմ-ի։ Բևեռային որորների քաշը տատանվում է 820-1100 գրամ։

 
Larus glaucoides

Տարածվածություն խմբագրել

Բնադրում են Կանադայի և Գրենլանդիայի արկտիկական շրջաններում։

Թռչունները ձմեռում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային շրջաններից մինչև Բրիտանական կղզիները ընկած տարածքներում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ լճերի տարածաշրջանում։ Եվրոպայում բևեռային որորները հանդիպում են հազվադեպ։

Վարք խմբագրել

Բևեռային որորների գաղթօջախներում կան առանձին ափամերձ քարեր և ժայռեր։ Որպես կանոն՝ բնում լինում են երկու-երեք ձու։ Որորի ճուտիկները դառնում են սեռահասուն թռչուններ չորս տարեկան հասակում։

Սնունդ խմբագրել

Ինչպես որորների ցեղի բոլոր թռչունները, այնպես էլ բևեռային որորը ամենակեր է։ Սնունդ հայթայթելու նպատակով այս թռչունները կարող են երկար ժամանակ թռչել ծովի վրայով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 90. — 2030 экз. 

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային որոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային որոր» հոդվածին։