Բրունո Շտրեկենբախ
Բրունո Շտրեկենբախ (գերմ.՝ Bruno Streckenbach, փետրվարի 7, 1902, Համբուրգ, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 28, 1977, Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Նացիստական Գերմանիայի ՍՍ-ի գրուպպենֆյուրեր, ՍՍ-ի զորքի ու ոստիկանության (1941) գեներալ-լեյտենանտ։
Բրունո Շտրեկենբախ | |
---|---|
գերմ.՝ Bruno Streckenbach | |
փետրվարի 7, 1902 - հոկտեմբերի 28, 1977 (75 տարեկան) | |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանական կայսրություն |
Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զորատեսակ | ՍՍ զորքեր |
Կոչում | Gruppenführer? |
Զորամաս | Q124400072? |
Հրամանատարն էր | 8th SS Cavalry Division Florian Geyer? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Gelehrtenschule des Johanneums? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԲրունո Շտրեկենբախը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Հայրը մաքսատան չինովնիկ էր։ 1919 թվականին ավարտել է ռեալական գիմնազիան և ինքնակամ դարձել շարքային՝ ռայխսվերի 6-րդ հետևակային ջոկատում։ Այստեղից նոյեմբերին հեռացել է, քանի որ չէր կարողանում ստանալ սպայական կոչում։
1920 թվականից 1923 թվականներին եղել է «Վերվոլֆի խորհրդի» իսկ 1931 թվականի մարտից՝ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ 1932 թվականի աշնանը ՍՍ-ի 28-րդ շտանդարտի կազմ մտավ Համբուրգում։
1933 թվականից 1936 թվականներին համբուրգյան գաղտնի ոստիկանության ղեկավարն էր։
1936 թվականից 1939 թվականներին Համբուրգի զինվորական շրջանի Х ոստիկանական ապահովության տեսուչ։
1939 թվականի օգոստոսին գործուղվել է Վիեննա՝ «Զյուդ» խմբավորման կազմ, որպեսզի ստեղծի և ղեկավարի ոստիկանական բաժանմունքը՝ Լեհաստանի առաջիկա օկուպացիայի նախապատրաստության գործում։ Լեհաստան ներխուժման ժամանակ ղեկավարել է 1-ին այնզացխումբը, որը պատկանում էր 14-րդ բանակին։
1939 թվականի սեպտեմբերից դարձել է «Զյուդ» ոստիկանական խմբավորման ղեկավար։ Իսկ նույն թվականի հոկտեմբերից ՍՍ-ի գերագույն հրամանատարության անվտանգության ոստիկանության լիազորը Լեհաստանում։
1940 թվականի մայիսից մինչև 1942 թվականի դեկտեմբերը եղել է Կայսերական անվտանգության գլխավոր վարչության 1-ին կառավարման ղեկավարը։
1942 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի փետրվարը եղել է ՍՍ-ի 8-րդ հակատանկային հեծելազորային հրետանու դիվիզիոնի հրամանատարը։ 1943 թվականի օգոստոսի կեսերից եղել է ՍՍ-ի 1-ին (16-րդ) հեծելազորային զորքի 8-րդ հեծելազորային դիվիզիոնի հրամանատար, իսկ դրանից հետո՝ սեպտեմբերի կեսերից մինչև 1944 թվականի հունվարը նույն դիվիզիոնի հրամանատարը։
1945 թվականի մայիսի 9-ին գերի է ընկել։
1946 թվականի դեկտեմբերի 28-ին ձերբակալվել է։
1952 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայի շրջանի Զինվորական դատարանը Բրունո Շտրեկենբախին դատապարտեց ազատազրկման։
ԽՍՀՄ գերագույն դատարանը 1955 թվականի սեպտեմբերի 28-ին Բրունո Շտրեկենբախին ժամանակից շուտ ազատ արձակեց և 1955 թվականի հոկտեմբերի 10-ին փոխանցվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությանը։ Իր երկրում նա դատապարտվեց ազատազրկման, սակայն չբանտարկվեց, քանի որ ճանաչվեց անգործունակ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Literatur von und über Bruno Streckenbach Արխիվացված 2016-03-05 Wayback Machine im Katalog der Deutschen Nationalbibliothek
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Շտրեկենբախ» հոդվածին։ |