«Բրունա Բրունելեսկի» (անգլ.՝ Bruna Brunelleschi), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1878 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆիցվիլյամի թանգարանի հավաքածուում[1]։

Բրունա Բրունելեսկի
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1878
բարձրություն33,9 սանտիմետր
լայնություն31,1 սանտիմետր
նյութջրաներկ
գտնվում էՖիցվիլյամ թանգարան
հավաքածուՖիցվիլյամ թանգարան
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Աշխատանքը հիշեցնում է Ջեյն Մորիսի յուղաներկ դիմանկարը («Միսիս Ուիլյամ Մորիս»), որը Ռոսսետտին ստեղծել է 1868 թվականին։ Արվեստաբան Վիրջինյա Սյորտիսը ենթադրել է, որ ջրաներկն ստեղծվել է որպես Ջեյն Մորիսի ավելի մեծ դիմանկարի էսքիզ[2]։ Ջեյնին ուղղված իր նամակում նա գրել է, որ չի ցանկանա նա դառնա կողքի մարդկանց խոսակցության առարկա և անմիջական կապ չի ունեցել այդ դիմանկարի հետ, այդ իսկ պատճառով իր աշխատանքն անվանել է «Բրունա Բրունելեսկի»՝ կապ ստեղծելով մուգ մազերի և դեմքի թուխ մաշկի հետ («brune» բառը թարգմանվում է որպես շագանակագույն)[1][3]։ Նա նաև մտադիր է եղել այդ աշխատանքն անվանել «Վիտորիա Կոլոնա», սակայն հետագայում որոշել է խուսափել Միքելանջելոյի հետ իրեն համեմատելուց[1][3]։

Ջրաներկ նկարը ձեռք է բերել Լեոնարդ Վալպին, սակայն հետագայում Ռոսսետտին խնդրել է վերադարձնել այն՝ լրացուցիչ մշակման համար։ 1883 թվականին սեփականատերը դարձել է Ս. Ու. Միլզը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Bruna Brunelleschi» (անգլերեն). The Fitzwilliam Museum, University of Cambridge, UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  2. Surtees, Virginia The Paintings and Drawings of Dante Gabriel Rossetti (1828-1882). A Catalogue Raisonné. — Oxford University Press, 1971. — С. 148.
  3. 3,0 3,1 «Bruna Brunelleschi». Rossetti Archive (անգլերեն).
  4. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 194.